09 июня 2016

Հայտնաբերվել է ծերացումը դանդաղեցնող վիտամին

Հայտնաբերվել է ծերացումը դանդաղեցնող վիտամին.

Ցյուրիխի համալսարանից եւ Կանադայի ու Բրազիլիայի համալսարաններից մի խումբ հետազոտողներ հայտնաբերել են այն վիտամինը, որն ունակ է ազդել որպես «երիտասարդության կենսահեղուկ»: Նրանք հայտնաբերել են, որ այդ վիտամինն ակտիվացնում է բջիջների վերականգնվելու ունակությունները՝ դրանով իսկ դանդաղեցնելով մարմնի օրգանների ծերացումը:
Այդ երիտասարդացնող նյութը, որը հայտնի է որպես նիկոտինամիդ ռիբոզիտ, B3 վիտամինի տարատեսակն է, որը կոչվում է նաեւ РР վիտամին: Նախկինում նույնպես դրան երիտասարդացնող հատկություններ են վերագրել:

Գիտնականները հետեւել են նիկոտինամիդ ռիբոզիդի ազդեցությանը միտոխոնդրիաների այն հատվածների վրա, որոնք պատասխանատու են օրգանիզմում վնասված հյուսվածքների վերականգնման համար: Գիտնականների խոսքով, միտոխոնդրիաներն արձագանքում են օրգանիզմի ուղարկած ազդանշաններին, որպեսզի վերականգնեն վնասված օրգանները, արտադրելով նոր սպեցիֆիկ բջիջներ, սակայն իրենց այս դերը լավ են հաղթահարում միայն երիտասարդ տարիներին:

«Ծեր օրգանիզմում բջիջների հոգնածությունը վատ ռեգեներացիայի ու, նույնիսկ, որոշակի հյուսվածքներում կամ օրգաններում չարորակ փոփոխությունների հիմնական պատճառներից մեկն է»,- նշել են հետազոտողները:

Սակայն, ինչպես պարզվել է նոր հետազոտության արդյունքում, նիկոտինամիդ ռիբոզիդի ազդեցության տակ միտոխոնդրիալ ակտիվությունը նորից ուժեղանում է:
Սա, մասնավորապես, հաստատել են մկների մասնակցությամբ փորձերը: «Երբ տարեց մկներին նիկոտինամիդ ռիբոզիդ են տվել՝ միտոխոնդրիալ ակտիվությունն ու մկանային ռեգերենացիան նրանց օրգաիզմում զգալիորեն լավացել է»,- պարզել են գիտնականները:

Մասնագետները վստահ են, որ վիտամինի երիտասարդացնող ներգործությունը կարեւոր նշանակություն ունի ռեգեներատիվ բժշկության համար, չէ՞ որ այն զգալիորեն բարձրացնում է միտոխոնդրայի գործառույթների խանգարման հետեւանքով երիտասարդ մարդկանց մոտ առաջացող «տարիքային» հիվանդությունների բուժման արդյունավետությունը
Սկզբնաղբյուր. news.am

Комментариев нет: