
Դե Բոնոն մտածողության այս մեթոդի մասին գրել է, իր «Վեց Գլխարկների Մեթոդ» («Six Thinking Hats») գրքում: Գրքում դե Բոնոն նկարագրում է հնարքները, որոնք օգնում են կառուցել, ինչպես կոլեկտիվ այնպես եւ անհատական մտավոր կարողությունը, դարձնելով այն ավելի արդյունավետ եւ հասկանալի:
Վեց գլխարկների մտածողության մեթոդը թույլ է տալիս զարգացնել մտքի ճկունությունը եւ կրեատիվությունը, գերազանց օգնում է հաղթահարել ստեղծագործական ճգնաժամը, օգնում է կայացնել ճիշտ որոշումներ, եւ ավելի ճիշտ կապակցել ձեր մտքերը, դրված նպատակների ու խնդիրների լուծմանը հասնելու համար: Այն հատկապես լավ է հարմարում անսովոր եւ նորարարական գաղափարները գնահատելու համար, երբ կարեւոր է հաշվի առնել ցանկացած գաղափար, եւ իրավիճակը դիտարկել տարբեր հարթություններում: Այս մտածողության եղանակը գործնական խնդիրների լուծման ընթացքում, օգնում է հաղթահարել զգացմունքային, խուճապային եւ խառնաշփոթության բարդությունները:
Վեց մտածող գլխարկները:
1. Սպիտակ մտածողության գլխարկը՝ դա ամբողջ տեղեկատվության նկատմամբ ուշադրության կենտրոնացման այն ռեժիմ է, որին մենք տիրապետում ենք ՝ փաստեր եւ թվեր: Ինչպես նաեւ, բացի այն տվյալները որին տիրապետում ենք, «հագնելով սպիտակ գլխարկ» կարեւոր է կենտրոնանալ անհրաժեշտ եւ բացակայող լրացուցիչ տեղեկատվության վրա, եւ մտածել որտեղից այն կարելի է հայթայթել:
2. Կարմիր գլխարկը զգացմունքների, հույզերի եւ ինտուիցիայի գլխարկ է: Առանց խորանալու մանրամասների եւ փաստարկների վրա, այս փուլում արտահայտվում են բոլոր ինտուիտիվ կանխազգացումները: Մարդիկ կիսվում են էմոցիաներով (վախ, զայրույթը, հիացմունք, ուրախություն, եւ այլն), որոնք առաջանում են այս կամ այն լուծումների կամ առաջարկության մասին մտածելու պահին: Այստեղ նաեւ կարեւոր է ազնիվ լինել, ինչպես ինքներդ ձեր հետ, այնպես եւ շրջապատի հանդեպ (եթե առկա է բաց քննարկում):
3. Դեղին գլխարկը պոզիտիվն է: Դնելով այն, մենք մտածում ենք, ենթադրյալ առավելությունների մասին, որը տալիս է լուծումներ, կամ բերում առաջարկներ, մտածում որոշակի գաղափարի օգուտների եւ հեռանկարի մասին: Եվ նույնիսկ այն դեպքում, եթե անգամ այդ գաղափարը, թե լուծումը առաջին հայացքից ոչ մի լավ բան չեն խոստանում, կարեւոր է մշակել հենց այս, լավատեսական կողմը եւ փորձել բացահայտել թաքնված դրական ռեսուրսները:
4. Սեւ գլխարկը՝ դեղինի ճիշտ հակառակն է: Այս գլխարկով մտքում պետք է տալ իրավիճակի բացառապես կրիտիկական գնահատականը (գաղափարներ, լուծումներ, եւ այլն) ՝ ցուցաբերեք զգուշություն, ուշադրություն դարձրեք հնարավոր ռիսկերի եւ թաքնված սպառնալիքների վրա, գոյություն ունեցող եւ երեւակայական թերությունների վրա, միացրեք որոգայթների որոնման ռեժիմը եւ եղեք մի փոքր հոռետես:
5. Կանաչ գլխարկը ստեղծագործական եւ կրեատիվության գլխարկն է, գտնել այլընտրանքներ եւ կատարել փոփոխություններ: Դիտարկեք բոլոր տեսակի դրսեւորումները, գեներացրեք նոր գաղափարներ, նորարացրեք եղածները եւ դիտարկեք այլոց մշակումները, մի վանեք ոչ ստանդարտ եւ սադրիչ մոտեցումները, փնտրեք ցանկացած այլընտրանք:
6. Կապույտ գլխարկ, ՝ մտածողություն վեցերորդ գլխարկը ի տարբերություն մյուս հինգի նախատեսված է գաղափարների իրականացման գործընթացը կառավարելու եւ խնդիրների լուծման աշխատանքների համար, այլ ոչ թե առաջարկը գնահատելու եւ դրա բովանդակությունը մշակելու:
Մասնավորապես, կապույտ գլխարկի օգտագործումը մնացած մյուս գլխարկների փորձարկումից առաջ, դա որոշումն է թե ինչ է նախատեսվում անել, այսինքն, նպատակների ձեւակերպումը, իսկ վերջում, 6 գլխարկների մեթոդի առավելությունների եւ արդյունավետության՝ արդյունքների ամփոփում եւ քննարկում:
Ա. Քոչինյան,
http://lurerarm.blogspot.com/ բլոգ հղումը պարտադիր է,
Դիտողությունների, բողոքների եւ առաջարկների համար օգտվեք ՛՛Կապ բլոգի հետ՛՛ վիջեթից
Комментариев нет:
Отправить комментарий