21 июня 2012

Սպանախը դադարեցնում է քաղցկեղ հրահրող ԴՆԹ փոփոխությունները:

Հունիս 21, 2012 Սպանախըկանգնեցնում է քաղցկեղ հրահրող ԴՆԹ փոփոխությունները:
Կոնցերոգենները, որ ձեւավորվում են տապակած, խորոված մսում վտանգավոր են առողջությանը, քանի որ ազդում են mRNA /microRNAs/ - թթուների վրա, որոնք սպիտակուցների հիմնական կառուցվածքի մասին տեղեկություններ են պարունակում: Բայց սպանախը կարող է մասամբ կրճատել մարմնին պատճառված վնասը, ասում են Օրեգոնի համալսարանի գիտնականները: Լաբորատոր կենդանիների վրա կատարված թեստերը ցույց են տվել, որ սպանախը նվազեցնում է ուռուցքների մակարդակը 58% - ից մինչեւ 32%, - գրում է Science Daily -ն:

Ենթադրվում է, որ քաղցկեղ հրահրում են ԴՆԹ փոփոխությունները, որը բջիջների անվերահսկելի աճ է բերում: Սակայն բացի դա, ազդեցություն են ունենում, դիետան, արտաքին տոքսինները, ապրելակերպը, այս գործոնները ազդում են գեների էկսպրեսիայի եւ mRNA վրա: Հայտնի է որ mRNA ազդում է, թե ԴՆԹ որ մասերն են խլացվում, կամ, ընդհակառակը էկսպրեսացվում:

Այդ փորձերի շրջանակում, գիտնականները դիտարկել են 679 mRNA: Երբ դրանք ճիշտ չեն աշխատել, քաղցկեղ է սկսվել: Բարեբախտաբար, այս փոփոխությունները անշրջելի չեն: Եվ հենց սպանախը կարող է այդտեղ օգնել:

Комментариев нет: