11 октября 2011

The Mont-Saint-Michel

Mont Saint-Michel —Միքայել Հրեշտակապետի Սար:
Սան-Միշել մի գրանիտե քարքարոտ կղզյակ է,  հայտնի է որպես բնակավայր դեռևս 709թ, ներկայումս մշտական բնակչությունը մի քանի տասնյակ մարդ է: Հայտնի է բենեդիկտյան աբբայության միջնադարյան վանքով XI—XVI, այժմ այդ համայնքի թիվը կղզում 7 մարդ է: Տեղի են ունենում ամենօրյա եկեղեցական արարողություններ, որին կարող են հաղորդակցվել բոլոր ցանկացողները: Գտնվում է ցամաքից 1.6 կմ (1 mi) հեռավորության վրա, Ֆրանսիայի հյուսիս-արեւմուտքում, Նորմանդիայում, անգլիական նեղուցում: Կղզում կան շատ ստորգետնյա ապաստարաններ ու մատուռներ, որոնք հաշվի առնելով մակընթացությունը կառուցել են ափից քիչ հեռու, տաճարի հատվածում: Կղզին, օրվա մեջ երկու անգամ, Լուսնի ձգողության ազդեցությամբ (այստեղ ծովի ջուրը մինչև 14 մետր բարձրանում է, որը Լուսնի կողմից Երկրագնդի վրա ամենամեծ ազդեցության վայրերից մեկն է այս կղզու շրջանում), կապվում է ցամաքին կամ հակառակը. դա ժամանակին օգնել է ցամաքից պաշտպանել կղզին, դիմակայելու Անգլիայի հարձակումներին հարյուրամյա պատերազմներում: Այս վանքը օգտագործվել է նաև որպես բանտ, Նապոլեոն I օրոք:
1863 ից սկսվել է վերականգնվել ճանապարհը, ցամաքի հետ կապվելու համար խճուղի է կառուցվել (որը ավարտվել է 1875 թ.) Վանքը դեռ 1879թ. սկսած ՅՈՒՆԵՍԿՕ - ի Համաշխարհային ժառանգության պատմական հուշարձանների ցանկում է: Ֆրանսիաի տեսարժան վայրերից է: Այստեղ ամբողջ աշխարհից տարեկան շուրջ 3,5 միլիոն մարդ է այցելում տեսնելու որպես կենդանի լեգենդի, այստեղ է տեղի ունեցել Միքայելի աստվածաշնչյան մենամարտը վիշապի կերպարով Սատանայի հետ: Որի անունով էլ կղզին կոչվում է. Սուրբ Միքայել-Սան Միշել (ֆր.): Ըստ լեգենդի ծովը նվազում է և թողնում է մարդկանց անցնել միջանցքով:










 Mont-Saint-Michel!
 հունարենից:




Комментариев нет: