13 октября 2011

Ջրհեղեղ Թաիլանդում




13.10.2011 Թաիլանդի ջրհեղեղի հետևանքով զոհված մարդկանց թիվը անցնում է 280, տուժել են շուրջ 3 միլիոն մարդ:



Այս պահին երկրի տարածքի մոտ 80 տոկոսը ծածկված է ջրով: Աղետի պատճառով փակ են հարյուրավոր գործարաններ, փողոցներում գետեր են հոսում:

Նախօրեին, Թաիլանդի մասնաճյուղերում իրենց գործունեությունը դադարեցրել են ճապոնական "Տոյոտա"  և "Ուոսթերն դիջիթալ" ամերիկյան համակարգչային ընկերությունները:




10.10.2011 Թաիլանդում ջրհեղեղը ազգային աղետի մասշտաբի է հասել, վարչապետ Յինգլակ Չինավատը երկրի 10 նահանգապետերի հրամայել է շտապ կազմակերպել բնակչության տարհանումը: Թաիլանդի հյուսիսում և հյուսիս-արևելքում ջրասույզ եղած տարածքների մակերեսը շարունակում է անվերահսկելիորեն աճել:

 Այս ջրհեղեղը հետևանք  է հուլիս ամսվա վերջերից սկսված անոմալ տեղումների:



Պաշտոնական տվյալներով տարերքի զոհ են դարձել ավելի քան 250 մարդ, անօթևան են մնացել 2,5 միլիոն մարդ: Դրությունը ավելի է բարդանում նրանով, որ երկրում սրընթաց աճում են ինֆեկցիոն հիվանդությունները:

Իսկ անձրևները դեռևս չեն դադարում:



Комментариев нет: