12 августа 2018

բառեր որոնց գործածումը շփումներում ցույց կտա ձեր փայլուն ինտելեկտը եւ հարուստ բառապաշարը

Комментариев нет:
Ագորա( Հին հուն. ἀγορά) — շուկայի հրապարակ հին հունական պոլիսներում,համաքաղաքացիական հավաքների վայր։

Ադդիկցիա- ( անգլ. addiction ) բնութագրում է կախվածություն, վատ սովորություն, իրականությունից կտրվելու եղանակ, (ալկոհոլիզմ, խաղամոլություն, թմրամոլություն)

Գլոսոա- Հանրության առջեւ ելույթ ունենալու վախ

ՏեքստրովերտՆա, ում ավելի հեշտ է սեփական զգացմունքների մասին ասում հաղորդագրության միջոցով, քան կենդանի շփման։

Ֆետիշ- կույր, անգիտակից ենթարկվելու օբյեկտ

Ֆրուստրացիա- լիակատար հուսահատության շրջան կյանքում

Դեվիանտ - մարդ, նորմային անհամապատասխան

Սենտենցիա (լատ։. sententia, բառացիորեն - կարծիք) բարոյախրատականություն անել
----------------+


31 июля 2018

Որքան են սոցիալական վճարները (բազային կենսաթոշակ կամ նվազագույն կենսաթոշակ) նախկին ԽՍՀՄ երկրներում։

Комментариев нет:
Որքան են նվազագույն սոցիալական վճարները (բազային կենսաթոշակ, նվազագույն կենսաթոշակ, նպաստ) նախկին ԽՍՀՄ երկրներում։

Վրաստանում սոցիալական կենսաթոշակըy հավասար է 75 դոլարի։ Վերջին ինդեքսացիան 2016թ ամառը։ Մոտ 730 հազար մարդ այդ  երկրում սոցիալական կենսաթոշակ է ստանում։
Հայաստանում արդեն 3 տարի է չի բարձրացվում եւ նվազագույն կենսաթոշակը ամսական 33 դոլար է մնում կամ 16 հազար դրամ, սա ամենացածր ցուցանիշն է։  Որի արդյունքում պաշտոնապես  մոտ մեկ միլիոն աղքատ կա Հայաստանում, ինչը բերում է տնտեսության զարգացման արգելակման, համեմատության համար աղքատների թիվը ավելի շատ է քան Վրաստանում ու Ադրբեջանում միասին, չնայած անընդմեջ արտագաղթին, որը նույնպես դրա արդյունք է։

Ադրբեջանում 60 դոլար, վերջին անգամ այս տարվա մարտին է ավելացվել, եւ 10%-ով բարձրացվել է։
Ղրղզստանում այս տարի հունվարից 20% նույնպես բարձրացվել է, եւ կազմում է մոտ 45 դոլար։
Ուզբեկստանում մոտ  46 դոլար։
Ղազախստանում 33 հազար թենգե, դա մոտ 95 դոլար է, եւ դրանից էլ մոտ երկու անգամ ավելի ղազախստանցի տարեցների նվազագույն թոշակները։
Բելառուսում մոտ 112 դոլար։
Ռուսաստանում ապրիլ ամսից 9.000 ռուբլի է, դա մոտավորապես 158 դոլար է
Մերձբալթյան երկրներում ավելի բարձր։ Էստոնիայում կենսաթոշակը մոտ 2 անգամ բարձր է ՌԴ- ից։
  Աղբյուր Հղումը http://lurerarm.blogspot.com/ պարտադիր է

27 июня 2017

Վաղը երբեք չի գա

Комментариев нет:
Այսօրվա գործը վաղվան մի թող.
Անգլերենում կա. -put off till tomorrow what you can do today, որը գրեթե նույն բանն է։  Ինչու չհետաձգել, վաղվան չթողնել. բացատրությունները շատ են, հաճախ հիմնավորված ասույթներով։ Իսկ շատ ժողովուրդների մոտ, վաղը ընդհանրապես նշանակում է երբեք, եւ ամենահետաքրքիրը՝ վաղը երբեք չի գա (խորհրդավոր.  բազմանշանակ), մի քանի օրինակ.
Անգլերենում.
- tomorrow come never - վաղը երբեք չի գալիս։
Մոնղոլական տարբերակով եթե ասեն (маргааш) — բառացի «վաղը»՝ ուրեմը ասոցացվում ՝երբեք: Կա հայտնի «Մոնղոլիայում վաղը երբեք չի գա» ասացվածքը նաեւ, գուցե դրանով պայմանավորված։
Իսպանիայում, եթե աղջիկը չի ցանկանում շարունակել ծանոթությունը, «Երբ հանդիպենք?» ՝ հարցին, նա պատասխանում է՝ «Վաղը» -(mañana), — որը նույնպես նշանակում է «երբեք».

 Հղումը http://lurerarm.blogspot.com/ պարտադիր է

13 июня 2016

Ինչպես սովորել հաղթահարել անվճռականությունը և կայացնել արագ ու ճիշտ որոշումներ

Комментариев нет:
Ինչպես սովորել հաղթահարել անվճռականությունը և կայացնել արագ ու ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն:

Որոշում կայացնելուց առաջ.

1. Լայնացրեք ընտրության սահմանները:  Պետք չի նեղացնել հնարավոր տարբերակները «այո» թե «ոչ» հարցերով, անհրաժեշտ է ավելի լայն հայացքով նայել իրավիճակին:

2. Ձեզ հուզող հարցի վերաբերյալ հնարավորինս շատ տեղեկություն հավաքեք: Հավանական է որոշման կայացումը դրա հետ ինքնստինքյան կգա:

3.Մի կողմ թողեք էմոցիաները: Անհրաժեշտ է նախ հանգստանալ եւ մի կողմ թողնել ոչ պիտանի՝ բացասական էմոցիաները, որպեսզի ՛՛թարմ ուղեղով՛՛ դիտարկել կարեւոր հարցերը:
Եթե անգամ ժամանակ չկա, կարելի է հետեւյալ մեթոդները կիրառել.
Հարցրեք ինքներդ ձեզ, արդյոք այդ որոշումը նույն կլինի կես ժամ հետո, 1 ամիս, 1 տարի, 10 տարի հետո:  Պարզապես խորը շնչեք մի քանի անգամ, որից հետո դանդաղ արտաշնչեք մտքում հաշվելով մինչեւ տասը:
Պատկերացրեք տվյալ հարցի վերաբերյալ իդեալական որոշումը, մտածեք, որքանով է այն նպատակահարմար կոնկրետ ձեր դեպքում, եւ փորձեք ընտրել ՛՛ոսկյա՛՛, իրական, միջինը:

Կանոններ.

1. Եթե դուք որոշում եք ընդունում, նշանակում է դուք պատասխանատվությամբ եք մոտենում ձեր որոշման  իրագործմանը::

2. Որոշում չընդունելը նույնպես որոշում է, ընտրեք ՛՛այո՛՛ կամ ՛՛ոչ՛՛:
Բայց փորձի ձեռք բերման հետ ձեր որոշումները կդառնան ավելի ճիշտ և արդյունավետ:

3. Որոշում ընդունելուց հետո մի անհանգստացեք, թե այն ինչքանով ճիշտ դուրս կգա: Սովորեք ամեն ինչում տեսնել դրական պահերը:

Հարցեր.

Հարց 1. Ի՞նչ կընտրեի, եթե չլիներ վախը:

Թղթի վրա գրեք ձեր բոլոր վախերը և կասկածները, և ջանացեք վերլուծել դրանք: Երբեմն ձեզ ավելի շատ վախեցնող տարբերակն ամենաճիշտն է դուրս գալիս:

Հարց 2. Ի՞նչ կընտրեի, եթե չլինեին փողերը:

Փորձեք հաշվի չառնել հարցի նյութական կողմը: Փորձը ցույց է տալիս, որ եթե դուք ընտրում եք ճիշտ ճանապարհ, մտածածը իրագործելու համար փող միշտ կգտնվի:

Հարց 3. Ինչ կարող է պատահել ամենավատ դեպքում (և ամենալավ):

Երկու սյունակում գրեք ձեր որոշման բոլոր հետևանքները՝ լավ և վատ: Այդ ճանապարհով դուք կհասկանաք, թե ինչպես վարվեք:

Հարց 4. Ի՞նչ գիտեմ իմ փորձով:

Հիշեք, թե ունեցե՞լ եք կյանքում նման իրավիճակներ: Ի՞նչ եք արել այն ժամանակ: Ի՞նչ է ձեզ սովորեցրել ձեր փորձը:

Հարց 5. Դա տհա՞ճ անհրաժեշտություն է:

Հարցրեք ձեզ. «Իրո՞ք ես պետք է անեմ այն, ինչ ինձ տհաճ է: Կա՞ հնարավորություն դա չանելու»:

09 июня 2016

Հայտնաբերվել է ծերացումը դանդաղեցնող վիտամին

Комментариев нет:
Հայտնաբերվել է ծերացումը դանդաղեցնող վիտամին.

Ցյուրիխի համալսարանից եւ Կանադայի ու Բրազիլիայի համալսարաններից մի խումբ հետազոտողներ հայտնաբերել են այն վիտամինը, որն ունակ է ազդել որպես «երիտասարդության կենսահեղուկ»: Նրանք հայտնաբերել են, որ այդ վիտամինն ակտիվացնում է բջիջների վերականգնվելու ունակությունները՝ դրանով իսկ դանդաղեցնելով մարմնի օրգանների ծերացումը:
Այդ երիտասարդացնող նյութը, որը հայտնի է որպես նիկոտինամիդ ռիբոզիտ, B3 վիտամինի տարատեսակն է, որը կոչվում է նաեւ РР վիտամին: Նախկինում նույնպես դրան երիտասարդացնող հատկություններ են վերագրել:

Գիտնականները հետեւել են նիկոտինամիդ ռիբոզիդի ազդեցությանը միտոխոնդրիաների այն հատվածների վրա, որոնք պատասխանատու են օրգանիզմում վնասված հյուսվածքների վերականգնման համար: Գիտնականների խոսքով, միտոխոնդրիաներն արձագանքում են օրգանիզմի ուղարկած ազդանշաններին, որպեսզի վերականգնեն վնասված օրգանները, արտադրելով նոր սպեցիֆիկ բջիջներ, սակայն իրենց այս դերը լավ են հաղթահարում միայն երիտասարդ տարիներին:

«Ծեր օրգանիզմում բջիջների հոգնածությունը վատ ռեգեներացիայի ու, նույնիսկ, որոշակի հյուսվածքներում կամ օրգաններում չարորակ փոփոխությունների հիմնական պատճառներից մեկն է»,- նշել են հետազոտողները:

Սակայն, ինչպես պարզվել է նոր հետազոտության արդյունքում, նիկոտինամիդ ռիբոզիդի ազդեցության տակ միտոխոնդրիալ ակտիվությունը նորից ուժեղանում է:

25 мая 2016

Էդվարդ դե Բոնո. Վեց գլխարկների մտածողության մեթոդը

Комментариев нет:
Վեց գլխարկների մեթոդը, մշակել է անգլիացի գրող, հոգեբան եւ ստեղծագործական մտածողության մասնագետ Էդվարդ դե Բոնոն, այն մտածողության կազմակերպման առավել գործուն մեթոդներից է հանդիսանում:
 Դե Բոնոն մտածողության այս մեթոդի մասին գրել է, իր «Վեց Գլխարկների Մեթոդ»  («Six Thinking Hats») գրքում: Գրքում դե Բոնոն նկարագրում է հնարքները, որոնք օգնում են կառուցել, ինչպես կոլեկտիվ այնպես եւ անհատական ​​մտավոր կարողությունը, դարձնելով այն ավելի արդյունավետ եւ հասկանալի:
Վեց գլխարկների մտածողության մեթոդը թույլ է տալիս զարգացնել մտքի ճկունությունը եւ կրեատիվությունը, գերազանց օգնում է հաղթահարել ստեղծագործական ճգնաժամը, օգնում է կայացնել ճիշտ որոշումներ, եւ ավելի ճիշտ կապակցել ձեր մտքերը, դրված նպատակների ու խնդիրների լուծմանը հասնելու համար: Այն հատկապես լավ է հարմարում անսովոր եւ նորարարական գաղափարները գնահատելու համար, երբ կարեւոր է հաշվի առնել ցանկացած գաղափար, եւ իրավիճակը դիտարկել տարբեր հարթություններում: Այս մտածողության եղանակը գործնական խնդիրների լուծման ընթացքում, օգնում է հաղթահարել զգացմունքային, խուճապային եւ խառնաշփոթության բարդությունները:

Վեց մտածող գլխարկները:

1. Սպիտակ մտածողության գլխարկը՝ դա ամբողջ տեղեկատվության նկատմամբ ուշադրության կենտրոնացման այն ռեժիմ է, որին մենք տիրապետում ենք ՝ փաստեր եւ թվեր: Ինչպես նաեւ, բացի այն տվյալները որին տիրապետում ենք,  «հագնելով սպիտակ գլխարկ» կարեւոր է կենտրոնանալ անհրաժեշտ եւ բացակայող լրացուցիչ տեղեկատվության վրա, եւ մտածել որտեղից այն կարելի է հայթայթել:

2. Կարմիր գլխարկը զգացմունքների, հույզերի եւ ինտուիցիայի գլխարկ է: Առանց խորանալու մանրամասների եւ փաստարկների վրա, այս փուլում արտահայտվում են բոլոր ինտուիտիվ կանխազգացումները: Մարդիկ կիսվում են էմոցիաներով (վախ, զայրույթը, հիացմունք, ուրախություն, եւ այլն), որոնք առաջանում են այս կամ այն լուծումների կամ առաջարկության մասին  մտածելու պահին: Այստեղ նաեւ կարեւոր է ազնիվ լինել, ինչպես ինքներդ ձեր հետ, այնպես եւ շրջապատի հանդեպ (եթե առկա է բաց քննարկում):

3. Դեղին գլխարկը պոզիտիվն է: Դնելով այն, մենք մտածում ենք,  ենթադրյալ առավելությունների մասին, որը տալիս է լուծումներ, կամ բերում առաջարկներ, մտածում որոշակի գաղափարի օգուտների եւ հեռանկարի մասին: Եվ նույնիսկ այն դեպքում, եթե անգամ այդ գաղափարը, թե լուծումը առաջին հայացքից ոչ մի լավ բան չեն խոստանում, կարեւոր է մշակել հենց այս, լավատեսական կողմը եւ փորձել բացահայտել թաքնված դրական ռեսուրսները:

4. Սեւ գլխարկը՝ դեղինի ճիշտ հակառակն է: Այս գլխարկով մտքում պետք է տալ իրավիճակի բացառապես կրիտիկական գնահատականը (գաղափարներ, լուծումներ, եւ այլն) ՝ ցուցաբերեք զգուշություն, ուշադրություն դարձրեք հնարավոր ռիսկերի եւ թաքնված սպառնալիքների վրա, գոյություն ունեցող եւ երեւակայական թերությունների վրա, միացրեք որոգայթների  որոնման ռեժիմը եւ եղեք մի փոքր հոռետես:

5. Կանաչ գլխարկը ստեղծագործական եւ կրեատիվության գլխարկն է, գտնել այլընտրանքներ եւ կատարել փոփոխություններ: Դիտարկեք բոլոր տեսակի դրսեւորումները, գեներացրեք նոր գաղափարներ, նորարացրեք եղածները եւ դիտարկեք այլոց մշակումները, մի վանեք ոչ ստանդարտ եւ սադրիչ մոտեցումները, փնտրեք ցանկացած այլընտրանք:

6. Կապույտ գլխարկ, ՝   մտածողություն վեցերորդ գլխարկը ի տարբերություն մյուս հինգի նախատեսված է գաղափարների իրականացման գործընթացը կառավարելու եւ խնդիրների լուծման աշխատանքների համար, այլ ոչ թե առաջարկը գնահատելու եւ դրա բովանդակությունը մշակելու:
Մասնավորապես, կապույտ գլխարկի օգտագործումը մնացած մյուս գլխարկների փորձարկումից առաջ, դա որոշումն է թե ինչ է նախատեսվում անել, այսինքն, նպատակների ձեւակերպումը, իսկ վերջում,  6 գլխարկների մեթոդի առավելությունների եւ արդյունավետության՝ արդյունքների ամփոփում եւ քննարկում:
25-05-2016թ. Թարգմանել եւ պատրաստել է
Ա. Քոչինյան,
http://lurerarm.blogspot.com/ բլոգ հղումը պարտադիր է,

24 мая 2016

Բրիտանական ջերմային միավոր

Комментариев нет:
BTU, անգլ. British thermal unit) — ջերմային էներգիայի չափման միավոր, ջերմային քանակի միավոր:
ջերմային եւ սառեցման սարքերում օգտագործվում է կալորիայի փոխարեն, հիմնականում անգլիախոս երկրներում, այլ ոլորտներում նրան փոխարինել է ջոուլը   (ՍԻ— միավորների միջազգային համակարգ (ֆր.. Le Système International d’Unités, SI)):1000 խորանարդ մետր բնական գազը պարունակում է 35 800 000 BTU;
BTU որոշվում է թե որքան  ջերմության քանակ է պահանջվում, 1 ֆունտ ջրի ջերմաստիճանը 1 աստիճան ֆարենհեյթով բարձրացնելու համար, եւ դրանով իսկ սերտորեն կապված է կալորիականության հետ (1 BTU ≈ 252 Cal): Կալորիականությունները որոշելու առումով կան  BTU մի քանի այլընտրանքային սահմանումներ,
BTU արժեքը տարբեր սահմանումներում կարող է տարբերվել մինչեւ 0,5%:
Ջերմային հզորությունը որոշելու համար (BTU/h)  այսինքը BTU/ ժամ:
BTU/ժամի հարաբերակցությունը այլ միավորների հետ
1 կՎտ ≈ 3412 BTU/ժամ
1000 BTU/ժամը ≈ 293 Վտ
1 բարել նավթը պարունակում է  5,825·106 BTU:
1000 խորանարդ մետր բնական գազը պարունակում է 35 800 000 BTU
1 ստանդարտ խորանարդ մետր բնական գազը կոշտ հաշվարկով հավասարեցվում է 1000 BTU, ավելի ճշգրիտ չափումներում այդ թիվը տատանվում է 900 BTU եւ 1200 BTU  միջեւ(:
1 ֆուտ Պրոպանի ջերմային հատկությունը — 2500 BTU է:
Քանի որ BTU չափազանց փոքր միավոր է,  գումարային հաշվումներում հաճախ օգտագործվում է ՝ թերմ,
1 թերմ = 100 000 BTU.
եւ MBTU օգտագործվում է երկու տարբեր իմաստներով
1 MBTU = 1000 BTU
եւ ամենահաճախ մետրային իմաստով
1 MBTU = 1 000 000 BTU;
չշփոթելու համար BTU նաեւ նշանակվում է MMBTU
մեզ ծանոթ ստանդարտներում, ծավալի չափման համար
1 ֆուտը հավասար է  28,3168 լիտրի

Հղումը բլոգին պարտադիր է