14 июля 2013

Աղքատ եւ անօթեւան ամերիկացիները, ինչպես են նրանք ապրում (22 լուսանկար)

Աղքատ եւ անօթեւան ամերիկացիները, ինչպես են նրանք ապրում (22 լուսանկար)

Աղքատության ձողը ԱՄՆ -ում դա մեկ անձի համար տարեկան 11.490 դոլար է, $ 15.510 երկուսի, $ 19.530 երեք, $ 23.550 չորս անձից բաղկացած ընտանիքի համար: Հարկ է նշել, որ ԱՄՆ-ում նման եկամուտ  ունեցող աղքատության մակարդակում գտնվողները հարկեր չեն վճարում: Բացի այդ, եթե Հայաստանում իրենց աշխատավարձի մեծ մասը մարդիկ ծախսում են սննդի վրա, աղքատ ամերիկացիների սնունդը անվճար է (պետությունը ​​տալիս է բանկային քարտ, որին փոխանցված գումարով ամեն ամիս սնունդ են գնում) Ջեռուցումը եւ էլեկտրաէներգիան նույնպես սուբսիդավորվում են:
Դե, իսկ առողջապահության համար վատ ապրող ամերիկացիները չեն վճարում, եւ այն ավելի լավ որակի է, քան բժշկության որակը Հայաստանում:

Իսկ ապրանքների գները ԱՄՆ - ում ավելի ցածր են, քան Հայաստանում:


Մենք հաճախակի ենք լսում, երբ ղարաբաղյան կլանի չինովնիկները (այո ցավոք, դե ֆակտո, այլ ոչ անկախ Հայաստանի*) , ծառայությունների գները բարձրացնելու նպատակով համեմատություններ են անում արեւմուտքի հետ, կամ կախյալ չինովնիկների ` դատավորների, պատգամավորների... աշխատավարձերը նույն նպատակով համեմատում արեւմուտքի հետ: Բայց նրանցից երբեք չեք լսի համեմատեն, որ օրինակ աշխատել չցանկացող ամերիկացիներին, աղքատներին պետությունը մոտ 1000 դոլար է ամսեկան կանխիկ կերպով վճարում:

Սա մի փոքր լիրիկական շեղում, «աղքատության» հարաբերակցության հասկացության հայեցակարգի մասին:

Ինչպիսի՞ն է շատ աղքատ ամերիկացիների դիմագիծը.

1. Հոգեկան շեղումներ ունեցողները:
Բռնի բուժում չկա, եւ եթե մարդը ունի լուրջ հոգեկան խնդիրներ, որեւէ աջակցություն չունի հարազատներից, ապա նա, ամենայն հավանականությամբ, շատ աղքատ է (եւ ըստ երեւույթի անօթեւան):
2. Թմրանյութերից եւ ալկոհոլից կախվածություն ունեցող մարդիկ:
Դե այստեղ ամեն ինչ պարզ է, եւ աշխատանք դժվար է գտնել նրանց համար, եւ գտնելու դեպքում արագ ծախսում են վաստակած գումարը:
3. Միայնակ մայրեր, ` առանց կրթության եւ առանց ընտանիքի աջակցության:
Նման իրավիճակում,  մայրը շատ դժվար է այնպիսի աշխատանք գտնում, որ բավարարի վճարել երեխայի ցերեկային խնամքի համար, եւ ընտանիքը դուրս գա աղքատությունից: Կա պետական աջակցություն ​​ծրագիր, սակայն, որպես կանոն,  այդ մայրերից շատերն շատ անպատասխանատու են, որպեսզի դրանք արդյունավետ օգտագործեն:
4. Տարեց մարդիկ, ովքեր բավարար չեն աշխատել / խնայել նորմալ թոշակ ստանալու համար:
Այս կատեգորիան ներառում է բազմաթիվ տարեց միգրանտների նախկին ԽՍՀՄ երկրներից, ովքեր ծերության ժամանակ Միացյալ Նահանգներ են գալիս:
5. Կալանավորները, ովքեր ազատ են արձակվել բանտից. Նրանք դժվարանում են գտնել նորմալ աշխատանք /



Ահա այսպիսի ամերիկացիները երկրի բնակչության 10 - ից 15% - ն են կազմում միայն, եւ նրանք են  աղքատների ճնշող մեծամասնությունը: Ապօրինի ներգաղթածներին այստեղ ես չեմ ընդգրկում, քանի որ նրանք որպես կանոն աշխատում են եւ վաստակում են բավարար, աղքատ չլինելու համար:

Առանձնակի անդրադառնանք անօթեւաններին:
Մեծ մասը անօթեւանների աղքատներ են (չնայած կան բավականին հարուստ անօթեւաններ, ` գաղափարական անօթեւաններ), սակայն ամենեւին ոչ բոլոր աղքատներն են անօթեւան: Ի դեպ, Միացյալ Նահանգներում անօթեւան չի նշանակում գլխավերեւում տանիք չունենալ: ԱՄՆ - ում շատ են անօթեւանները, բայց անօթեւան մարդկանց մեծամասնությունը փողոցներում չեն ապրում: Նրանք ապրում են կամ հյուրանոցներում (հատկացվում է պետության կողմից), կամ ժամանակավոր բնակարաններում (հատկացվում է պետության կողմից, հատկապես երեխաներ ունեցող ընտանիքներին), կամ անօթեւանների համար ժամանակավոր կացարաններում, կամ ընկերների մոտ, կամ վատագույն դեպքում իրենց մեքենաներում են գիշերում: Նրանք, ովքեր ապրում են փողոցում, դա սովորաբար հոգեկան շեղումներ ունեցողներն են եւ / կամ  ալկոհոլ / թմրանյութ կախվածություն  ունեցողները:
Ընդ որում, նրանցից յուրաքանչյուրը գրեթե ավտոմատ ստանում է $ 200 սննդի եւ գումարած $ 710 կանխիկ գումար:

Ահա, օրինակ, անօթեւանի համար տիպիկ ապաստանի լուսանկարը: Այն ֆինանսավորվում է թե կառավարության եւ թե մասնավոր բարեգործության կողմից: Այս ապաստանում կարող է ապրել մինչեւ 800 մարդ, եւ նրանց անվճար սպասարկում են բժշկական եւ ատամնաբուժական կլինիկա, հոգեբույժ, նրանց տրամադրության տակ է կոնֆերենց դահլիճներ, եկեղեցի, սրճարան, մանկապարտեզ, բասկետբոլի հրապարակ, եւ նույնիսկ ապաստան է տրվում իրենց տնային կենդանիներին:

1. Ընտանիք ունեցող անօթեւանի ննջասենյակ.


2. Սանհանգույցը հարմարեցված հաշմանդամների համար.


3. Մանկական հրապարակ


4. Ապաստան շների համար (չէ՞, որ անօթեւանները կարող են ընտանի կենդանիներ ունենալ)


5. Ջերմատուն


6. Ճաշարան


7. Բժշկական կենտրոն


8. Բակ եւ բասկետբոլի  կորտ


9. Տեսքը դրսից


10. Ընդհանուր ննջասենյակ, ընտանիք չունեցողների համար


Բայց վերադառնանք այն մարդկանց ովքեր անօթեւան չեն, այլ պարզապես աղքատ են

Ինչպե՞ս են նրանք ապրում: Ահա վերջերս եղած մի օրինակ, որ ես հանդիպել եմ:
Ընտանիքը Կուբայից է ներգաղթել, նրանք անգլերեն գրեթե չգիտեն: Ամուսինը `ստանում է $ 710 անաշխատունակության նպաստ: Կինը ստանում է մոտ 1000 դոլար անաշխատունակության համար: Իրականում, նրանք երկուսն էլ աշխատունակ են, բայց չեն ուզում աշխատել, ասելով որ իրենց մոտ խորը ընկճվածություն է եւ չեն կարող աշխատել: Որպեսզի նպաստի գումարը պակաս չլինի պաշտոնապես ամուսնալուծվել են: Նրանք ստանում են մոտ $ 250 մթերքի կտրոններ, երբեմն կատարում են պատահական աշխատանք: Բացի այդ, իրենց տան մոտ վարձով են տալիս շինություն $ 450 մեկ ամսի համար: Պետությունը վճարում է նրանց բջջային հեռախոսի ծախսերը, եւ ծախսած էլեկտրաէներգիայի համար մասնակի: Ընդհանուր առմամբ, նրանք ստանում են մոտ $ 2,500, ոչինչ չանելով, ամբողջ օրը նստած տանը: Բժշկական օգնությունը անվճար է: Հարկեր, նրանք բնականաբար չեն վճարում:

Նրանք ապրում են մոտ 120 քառակուսի մետր տարածքով տան մեջ, բավական մեծ հողատարածքով, որտեղ աճում է մի քանի պտղատու ծառեր `մանգո, ավոկադո եւ կոկոս: Տունը ներառում է, երկու ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց, գրասենյակ, ներքնագավիթ, տաղավասր: Ճիշտ է, նրանք ունեն մի խնդիրը, այս տան համար նրանք հիփոթեքային են վճարում $ 1,050: Բանը նրանում է, որ նրանք տունը 10 տարի առաջ գնել են $ 100K ($100K հավասար է $100 000), իսկ 2006 թվականին, երբ տան  արժեքը թանկացավ, նրանք "արժեքի կանխիկացման վերաֆինանսավորման » գնացին: Սա այն դեպքն է, երբ բանկը պարտք ավելի շատ է տալիս, քան նախորդ հիփոթեքային պարտքը: Այսպիսով, նրանք տանից դուրս քաշեցին $ 30K եւ ծախսեցին այն ճանապարհորդելով Դոմինիկյան Հանրապետության եւ հայրենի Կուբա եւ նոր Nissan Murano $ 25,000: Այժմ վճարում են իրենց թեթեւամտության համար, բավականին մեծ գումար տան համար:
Նրանց տան լրացուցիչ շինությունում ապրում է մի երիտասարդ կին, ով ապօրինաբար է եկել վերջերս ԱՄՆ հեղափոխական Վենեսուելայից: Շինությունը ստուդիա է, մոտ 35 քառակուսի մետր մակերեսով, որն ունի առանձին մուտք, զուգարան եւ փոքր խոհանոց: Մանրամասներ կնոջ մասին չգիտեմ, բայց ինձ ասացին,  որ նա գնում է աշխատանքի, գիշերը, իսկ երբեմն գալիս ետ աշխատանքից առավոտյան: Այնպես որ, ես կասկածում եմ, որ նա աշխատում է սպասարկման ոլորտում: Այժմ այդ կինը հղի է, երբ նա ծննդաբերի, կլրացնի աղքատների ցանկը, քանի որ դժվար կլինի շարունակել աշխատանքը նման ժամանակացույցով: Իսկ գուցե նա կտա նրան որդեգրման, ով գիտի: Ի դեպ, հղի ապօրինի ներգաղթածները օգտվում են անվճար առողջապահությունից, անվճար ծննդօգնությունից, եւ ծնունդից հետո, նույնպես կստանա գումար սննդի համար, եւ կանխիկ գումար ապրելու համար: Իսկ երեխան կլինի ԱՄՆ քաղաքացի, ամենայն հավանականությամբ նույնպես`ցմահ աղքատ:

 Եվ, վերջում, մի քանի լուսանկարներ աղքատ թաղամասերից:

  

14. Աղքատների տների մոտ միշտ շատ ավտոմեքենաներ են լինում կանգնած. Քանի որ շատ մարդիկ են ապրում մի տան մեջ 









 Աղբյուր
 * ֆեյսբուկի իմ էջի ստատուսը
Ցանկացած մեջբերումներ անելիս ակտիվ հղումը նյութի ինտերնետ հասցեին պարտադիր է