14 июля 2013

Ադրբեջանը պատերազմ է հայտարարում

Հուլիս  14, 2013
Հայելի
Ռուսական Ռեգնում գործակալությունը հաղորդում է
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է պատերազմ սկսել Հայաստանի դեմ: Նշելով, որ այդ նպատակով իրենք զորքը
հզորացնում են:
Այդ հայտարարությամբ նա հանդես է եկել Բաքվում Հարավային Կորեայի Ազգային ժողովի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Աբիևը ասել է, թե հայերը բռնազավթել են իրենց հողերը:  «Ադրբեջանական հողերը, որոնք բռնազավթվել են Հայաստանի օկուպացիոն քաղաքականության արդյունքում, չեն վերադարձվում արդեն 20 տարի: Չնայած հակամարտությունը խաղաղ ձևով կարգավորելու ջանքերին` Հայաստանը շարունակում է իր օկուպանտ քաղաքականություն: ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը նույնպես առայժմ չի տվել որևէ արդյունք»
,- ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը: