15 июля 2013

Ավտոբուսը երկու մասի բաժանած բեռնատարի վարորդը հայ է

Հուլիսի 13-ին, ժ. 13:00-ին սարսափելի վթար է տեղի ունեցել Մոսկվայում:
Ավտոբուսը իրականացնում էր՝ Պոդոլսկից Մոսկվա Ժոխովո երթուղին եւ Մոսկվայի Տրոիցկի շրջանում բախվել էր երկրորդական ճանապարհ դուրս եկած բեռնատարին, վթարի արդյունքում ավտոբուսը երկու մասի է բաժանվել: Վթարի զոհ է դարձել 18 մարդ:
Բեռնատարի վարորդը Հայաստանի 46-ամյա քաղաքացի Հրաչյա Հարությունյանն է եղել, նա հոսպիտալացվել է, նրան հարցաքննում է ոստիկանությունը: