11 мая 2013

Որ քաղաքներն են հարուստ միլիոնատերերով ու միլիարդատերերով

Եթե միլիոնատերերի հաշվով ՌԴ մայրաքաղաք Մոսկվան առաջին քսանյակն է եզրափակում
առաջատար քաղաքաների ցանկում, ապա միլիարդատերերի հաշվով Մոսկվան երկրորդն է աշխարհում` նա շատ չնչին հաշվով զիջում է լիդերությունն այս հարցում Նյու Յորքին:
Բրիտանական WealthInsight քոնսալտինգային ընկերության մասնագետները ներկայացրել են քաղաքների ռեյտինգային աղյուսակ, որում ներառված են այն քաղաքները, որտեղ մեծ թիվ են կազմում միլիոնատերերն ու միլիարդատերերը: Այդպես, money.ru-ի հաղորդմամբ, միլիոնատերերի ցանկը բացում է Տոկիոն, որտեղ 2012թ-ին ապրել է 461 հազար դոլարային միլիոնատեր: Ընկերության վերլուծաբաններին, ի դեպ, զարմացրել է այդ փաստը, որ Տոկիոն առաջ է անցել Նյու Յորքից միլիոնատերերի թվով, թեև սա էլ կարելի է բացատրել այն հանգամանքով, որ հարուստ նյույորքցիները գերադասում են ապրել ավելի փոքր քաղաքներում, օրինակ Գրինվիչում` այստեղ ապրում է 350 միլիոնատեր: Նյու Յորքը ցանկում երկրորդն է իր 389 հազար միլիոնատերերով, երրորդ տեղում Լոնդոնն է, ընդ որում բավականին մեծ տարբերությամբ` 281 հազար միլիոնատերեր են ապրում Մեծ Բրիտանիայում: Իսկ Մոսկվան, որ 20-րդն է, ունի 101 հազար միլիոնատեր:

Հետաքրքիրը նա է, որ Մոսկվան ընդհանրապես չի ներառվել մուլտիմիլիոնատերերի (30 մլն դոլարից ավելի ունեցվածք) ցանկում: Այս ցանկում առաջատարը Լոնդոնն է` 4224 , այնուհետ Տոկիոն է` 3525, երրորդ տեղում Սինագպուրը` 3154 մուլտիմիլիոնատերերով: Նյու Յորքը չորրորդն է` այս քաղաքում ապրում են2929 մուլտիմիլիոնատեր, իսկ հինգերորդ հորիզոնականը բաժին է հասել Հռոմին, որտեղ ապրում են 945 մուլտիմիլիոնատեր:

Փոխարենը Մոսկվան միլիարդատերերի առումով գրեթե առաջատարն է` երկրորդ հորիզոնականում, քանի որ անցած տարվա վերջին Ռուսաստանի մայրաքաղաքում ապրել է 64 դոլարային միլիարդատեր: Նյու Յորքում, որ այս ցանկում առաջատարն է, այդքան էլ շատ չեն միլիարդատերերը` 70:

WealthInsight-ի կանխատեսումներով, 2020թ-ին ԱՄՆ առաջինն է լինելու այստեղ ապրող միլիոնատերերի հաշվով, երկրորդ տեղում կլինի Չինաստանը, երրորդում Ճապոնիան: ՌԴ-ն այդ կանխատեսումների համաձայն անգամ տասնյակի մեջ չի մտնում:



Աղբյուր http://www.panorama.am/am/popular/2013/05/11/city-world-milion/ Պատրաստվել է Աշխարհի շուրջ Հղումը http://blog.lurerarm.asia/ պարտադիր է

Комментариев нет: