11 мая 2013

Նպատակն իրականացնելու մի քանի հնարք

Նպատակն իրականացնելու մի քանի հնարք

Յուրաքանչյուր նպատակ էլ հնարավոր է իրագործել, ուղղակի անհրաժեշտ է ճիշտ քայլերով առաջ շարժվել: Առաջարկում ենք մի քանի պարզ հնարքներ, որոնք կօգնեն ձեզ հասնել ձեր ամենանվիրական նպատակներին:

Առաջին և ամենակարևոր նախապայմանը նպատակները գաղտնի պահելն է: Ոչ ոքի չասելով' գիտակցում ես, որ նպատակդ հանուն քեզ ես իրագործում: Բացի այդ, հարազատներդ իմանալով քո նպատակի մասին, կարող են կարծիքներ հայտնել, իսկ այդ կարծիքները հաճախ խանգարում են նպատակը իրականացնելիս:

Մինչ գործի անցնելը, անհրաժեշտ է լավ մտածել դրական և բացասական կողմերի մասին, որոնք ի հայտ կգան ճանապարհին: Հաճախ մարդիկ կենտրոնանում են կամ միայն բացասականի, կամ միայն դրականի վրա: Որպեսզի ավելի հեշտ լինի, շրջապատի'ր քեզ նպատակիդ հետ անմիջական կապ ունեցող մարդկանցով:

Եթե մի բան նախաձեռնում ես, ապա փորձիր լինել համբերատար ու արա ամեն հնարավոր բան այն ավարտին հասցնելու համար:

 Աղբյուր operativ.am Պատրաստվել է Աշխարհի շուրջ Հղումը http://blog.lurerarm.asia/ պարտադիր է

Комментариев нет: