12 мая 2013

Շռեկի նախատիպը (11 ֆոտո)

Սա դաժան կատակ կարող է թվալ, կամ ֆարս, բայց այս անհավանական պատմությունը պատմականորեն ճշգրիտ եւ հավաստի է: Մուլտիպլիկացիոն

Շռեկի նախատիպը հայտնի ըմբիշ Մորիս Տիլլեն է: Ծնվել է 1903 - ին Ռուսաստանում, Ուրալում, ֆրանսիական ընտանիքում, 1917 թ - ին տեղի ունեցած հեղափոխության հետ կապված վերադարձավ Ֆրանսիա:

Երեխա ժամանակ, Մորիսը արտաքին տեսքով չէր տարբերվում իր հասակակիցներից, հակառակը, նրան «հրեշտակ» էին կոչում, շնորհիվ գեղեցիկ դիմագծերի: Բայց, ամեն ինչ փոխվեց տասնյոթ տարեկան հասակում, երբ նրա մոտ սկսեց զարգանալ ակրոմեգալիա հազվագյուտ հիվանդությունը, որն առաջացնում է ոսկորների հրեշավոր, անհամաչափ աճ, մասնավորապես դեմքի:






Կապված սարսափելի արտաքին փոխակերպումների հետ Մորիսը ստիպված էր հրաժարվել փաստաբանի կարիերայից: Բայց նա իր կյանքի վրա խաչ չքաշեց, այլ որոշեց իր թերությունը որպես մեծ առավելություն օգտագործել:  Մորիսը գնաց ԱՄՆ եւ դարձավ պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ, իսկ - 1940 թ մայիսին նա դարձել է Եվրոպայի չեմպիոն ամերիկյան ըմբշամարտի ասոցիացիայի վարկածով, պաշտպանելով հետագա 19 ամիսների ընթացքում: Նրան ինչպես երեխա ժամանակ, «ֆրանսիական հրեշտակ» էին կոչում, հոգեւհունչ ու բարի բնավորության պատճառով:


Պետք է նաեւ նշել, որ Մորիս Տիլլեն ֆենոմենալ մտավոր կարողություններով էր աչքի ընկնում, որոնց մասին շատերը նույնիսկ չէին էլ պատկերացնում. Տիրապետում էր 14 լեզուների, հրաշալի պատմվածքներ ու բանաստեղծություններ էր գրում:






Ցավոք, նրա հիվանդությունը զարգանում էր եւ 51 տարեկան հասակում, Մորիս մահացել է սրտի կաթվածից: Սակայն իր կարճ եւ վառ կյանքը մարդկային քաջության ու արիության հրաշալի օրինակ է: Փոխարենը բողոքելու այն մասին, որ կյանքը տվել է նրան միայն «թթու լիմոններ», նա սովորեց դրանցից  « լիմոնադներ» դարձնել եւ վայելել կյանքը: Վստահ եմ, որ Մորիսին շատ դուր կգար իր նախատիպով մուլտիպլիկացիոն հերոս Շռեկը, որը նույնպես նրա նման բարի եւ զգայուն է, չնայած սարսափելի տեսքին:

Աղբյուր Պատրաստվել է Աշխարհի շուրջ Հղումը http://blog.lurerarm.asia/ պարտադիր է

Комментариев нет: