09 сентября 2011

Չբացահայտված աշխարհ: Գիսավորներ:

Չբացահայտված աշխարհ: Գիսավորներ:



Իր պատմության ընթացքում, Երկիրը արդեն բախվել է գիսավորների հետ: Գիտնականները վստահ են. որ դա նորից է տեղի ունենալու: Ծանոթացեք այդպիսի ընդհարման հնարավոր հետևանքներին: Get Adobe Flash player


Թափառող գիսավորները, որ գալիս են Արեգակնային համակարգի հեռավոր անկյուններից, երկար ժամանակ պարուրված էին առեղծվածով: Գիսավորները նման չլինելով այլ երկնային մարմիններին ահ ու սարսափ էին տարածում Երկրագնդի բնակչության մոտ և անգամ պատերազմի պատճառ են դարձել: 1066թ. Վիլհելմ Նվաճողը երկնքում տեսնելով Գալեյի գիսավորը, այն երկնքից իրեն ուղղված նշան համարեց և ներխուժեց Բրիտանական կղզիներ:
նկարում.  Հեյլ-Բոպպի գիսավորը, 18 ամիս երկնքում:
Անգամ մեր օրերում գիսավորի երևալը տարօրինակ գործողությունների պատճառ է դառնում, երկնքում տեսնելով Հեյլ-Բոպպի վառ գիսավորը, 1997թ. մարտին "Դրախտի դարպասներ" աղանդավորական խմբակի անդամները /ԱՄՆ -ում/ որոշեցին որ դա իրենց հետևող այլմոլորակայինների տիեզերանավ է, որը եկել է իրենց ետևից և անհրաժեշտ է այդ տիեզերանավի մեջ հայտնվել, արդյունքում 39 աղանդավորներ օղու հետ ֆենոբարբիտալի խառնուրդով թույնի չափաբաժիններ խմելով ինքնասպանություն գործեցին:
Այսօր, Երկրից և տիեզերական սարքերի վրայից կատարվող դիտարկումների օգնությամբ, գիտնականները տեղեկություններ են հայթայթում գիսավորների ծագման եւ բնույթի վերաբերյալ: Վավերագրական ֆիլմ /Dok.film:
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:

Комментариев нет: