![]() |
| նկարը greenpeace.org |
Agence France-Presse -ը հաղորդում է որ իռլանդացի նկարիչ Ջոն Քվիգլին (John Quigley) Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում վերաստեղծել է Լեոնարդո Դա Վինչիի "Վիտրուվիանյան մարդը" ստեղծագործության բազմակի մեծացրաց կրկնօրինակը: Հսկայական նկարը որը անվանվել է "Հալչող Վիտրուվիանյան մարդը" տեղադրված է Հյուսիսային բեվեռից 800 կմ հեռավորության վրա Շպիցբերգենի և Գրենլանդիայի միջև գտնվող սառույցների վրա: Նկարի հիմնամասը կառուցվել է պղնձյա թիթեղներից, որոնք սովորաբար օգտագործվում են արևային մարտկոցների պատրաստման համար:
![]() |
| նկարը greenpeace.org |
Դա հեռու չէ իրականությունից. գիտնականների դիտարկումների համաձայն այս տարվա օգոստոս ամսին, բեվեռային սառույցների մակերեսը ավելի շատ է կրճատվել քան նախորդ տարիներին, բացի 2007 -ից:
Վիտրուվիանյան*-Vitruvius-անտիկ հռոմեացի ճարտարապետ, որի մարդաչափական համամասնությունների ուսումնասիրությունների հիման վրա հաշվարկած և ստացված բանաձևերից , իր աշխատանքներում օգտվում էր Լեոնարդո Դա Վինչին:
մասնակի կամ լրիվ արտատպելիս այս հոդվածի մշտական հասցեն է http://lurerarm.blogspot.com/2011/09/blog-post_10.html


Комментариев нет:
Отправить комментарий