09 сентября 2011

Անօթևանների Ֆուտբոլի Աշխարհի Առաջնությունը

Անօթևանի կարգավիճակով մարդկանց ֆուտբոլի ամենամյա աշխարհի առաջնությունը  անց է կացվում ՈւԵՖԱ-ի միության և Փողոցային Լրագրերի Միջազգային Ցանցի (INSP) ֆինանսական աջակցությամբ:

 Առաջնության կազմակերպիչները այս ձևով ֆուտբոլի մասայական զարգացման հետ մեկտեղ օգնում են վեր հանել ամբողջ աշխարհի անօթևանների խնդիրները, նաև օգնում է հասարակությանը առավել ուշադիր լինելու և մարդասեր գտնվելու նրանց նկատմամբ, որոնք ամենուր գտնվում են ասես հասարակայնությունից քշվածների կարգավիճակում:
Միևնույն ժամանակ առաջնությունը մեծ ազդեցություն է գործում հենց իրենց մասնակիցների վրա, նրանք ավելի վստահ են գտնվում սեփական ուժերի նկատմամբ և առօրյա խնդիրներին ճիշտ լուծումներ են կարողանում գտնել: Ըստ վիճակագրության, ամեն առաջնության շնորհիվ 100-ից 77 մասնակիցների վիճակը փոխվում է դեպի լավը: Նրանք դադարեցնում են ալկոհոլի և թմրադեղերի օգտագործումը, իրենց համար բնակարան և աշխատանք են գտնում, դադարում է կոնֆլիկտային իրավիճակները իրենց մտերիմների միջև: Անօթևաններ անգամ սկսում են կիսապրոֆեսիոնալ և պրոֆեսիոնալ ակումբներում մարզվել, խաղալ , աշխատանք գտնել: ՈւԵՖԱ-ի կողմից այդ առաջնությունը ֆինանսավորելու միջոցները հավաքվում են Եվրոպական ակումբների և հավաքականների առաջնություների տուգանքների մուծումներից, այդ հավաքված ամբողջ գումարն էլ տրամադրվում է անօթևանների ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպման ծախսերին:

Այս հոդվածի հղումը http://lurerarm.blogspot.com/2011/09/blog-post_07.html

Комментариев нет: