18 июня 2012

Ամերիկյան X-37B գաղտնի անօդաչու սարքը 15- ամսյա փորձնական թռիչքից հետո վայրէջք է կատարել:

Ամերիկյան գաղտնի անօդաչու X-37B 15 - ամսյա փորձնական թռիչքից հետո վայրէջք է կատարել, հայտնում է Reuters -ը:
Սարքը վայրէջք է կատարել ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Վանդենբերգի բազայում:

Ըստ զինվորականների տեղեկության, X-37B Orbital Test Vehicle 2 բաց է թողնվել Canaveral ռազմակայանից 2011 թ. մարտի 5 - ին: Այս ընթացքում գաղտնի ռազմական անտիեզերագնաց նավը ուղեծրում անց է կացրել 468 օր եւ 13 ժամ, Երկրագնդի շուրջը պտտվելով ավելի քան յոթ հազար անգամ:

« Այս թռիչքի եզրահանգումները կարող է հաշվի առնվել հաջորդ առաքելության նախապատրաստման ժամանակ », - ասել է ԱՄՆ օդային ուժերի մամուլի քարտուղար Tracy Bunko -ն:

Սարքի հաջորդ թռիչքը նախատեսվում է 2012թ. աշնանը:
Այլ մանրամասներ գաղտնի են պահվում:

Комментариев нет: