Արամ Մանուկյանի հարցը վարչապետին: Վարչապետի բացահայտ սուտը եւ ԱԺ 70 տոկոս սուտ պատգամավորները.
Արտագաղթի մասի հարցից վարչապետը խուսափում է եւ ըստ էության չի պատասխանում, նորից կրկնելով ռեժիմի անհաջողությունների համար համեմատելի "ցուրտ ու մութ տարիներ" շրջանակներում լոզունգը: Բացի դա նորից պատճառաբանում է 2009 թ. Համաշխարհային ճգնաժամը, որից փաստորեն միայն Հայաստանն է որ մինչեւ այժմ այդպես էլ դուրս չի գալիս, մինչդեռ Վրաստանը եւ Ադրբեջանը վերջին չորս տարում երկու անգամ մեծացրել են իրենց երկրների պետական բյուջեն:
Եթե ըստ վարչապետի նշած թվերի, որը վկայակոչելով պետական պաշտոնական վիճակագրությունը ասում է միայն 1990-95 թվերին 1 միլիոնից ավելի մարդ է արտագաղթել, ապա ինչպե՞ս եղավ որ անցած ամսին ԱԺ ընտրությունների համար ներկայացվեց 2,5 միլիոն ընտրողների ցուցակ, այսինքն ըստ կլանի դուրս է գալիս միայն 18 տարեկանից բարձր անձանց թիվը հանրապետությունում այդքան է: Երբ 1990 թ. բնակչության թիվը 3 միլիոն 544 հազար մարդ է եղել:
Մինչդեռ 1999թ. հոկտեմբերի 27 -ից հետո ձեւավորված ռեժիմի օրոք ամեն տարի արտագաղթ է եղել, բնական աճ չկա, վիճակագրությունը ցույց է տալիս, որ գործընթացը հատկապես մեծանում եւ նոր արագացում է ստանում յուրաքանչյուր կեղծված ընտրություններից հետո: Տեմպը պահպանելու դեպքում միայն այս տարի կլինի մոտ 180 հազարի հասնող արտագաղթ:
Այսինքն, եթե համամասնաբար համեմատենք 22 տարի առաջ մոտ 2 միլիոն 100 հազար ընտրողների թիվը ներկա իրական ընտրողների թվի հետ, դրա համար 1990 թ. բնակչության թվից հանենք 1 միլիոնից ավելի արտագաղթողների թիվը, քանի որ ինչպես տեսանք անգամ վարչապետը չի կասկածում որ մինչեւ 2012 թ. առնվազը այդքան արտագաղթ է եղել, ուրեմն այս ԱԺ պատգամավորների մոտ 70 տոկոսը այդտեղ են գտնվում միայն հանցագործության շնորհիվ եւ 2012թ. ԱԺ ընտրությունները ամենակեղծվածն են պատմության մեջ:

Комментариев нет:
Отправить комментарий