Հունիս 24, 2012_
Էտ էլ ու պըրծ ոնց ասում են : Չեմ արդարացնում թշնամի պետությունից օգնություն խնդրող մարդկանց, բայց չեմ դադարելու կրկնել հետեւյալը. իշխանությունների բոլոր քայլերը խրախուսում են արտագաղթը, այդ թվում օրեցօր վատացնելով երկրի քաղաքացիների սոցիալական վիճակը: Նաեւ փաստ է մարդիկ Հայաստանից զանգվածաբար արտագաղթում են ոչ թե այն պատճառով որ պատերազմական գործողություններ են ու ռմբակոծություններ, կամ հայ ժողովուրդը չի բավարարվում ունեցածով `այլ չեն ցանկանում որ իրենք ու իրենց երեխաները ապրեն հանցավոր ռեժիմի իշխանության տակ, մարդկանց համար վիրավորական է նման կերպ ձեւավորված իշխանության առկայությունը: Հիշեցնեմ ԱԺ այս ընտրություններում ընտրակեղծիքի չափերով հասավ աննախադեպ աստիճանի `ուռճացված 2,5 մլն ներկայացված ընտրացուցակի միջոցով մոտավոր հաշվարկով մեկ միլիոն կեղծ ձայներ շրջանառության մեջ մտցվեց, երկիրը ոչնչացնելու իրենց ծրագիրը շարունակելու համար, մինչդեռ 1990թ. ժամանակ 3,5 մլն. բնակչությամբ Հայաստանում ընտրացուցակներում անձանց թիվը 2,1 մլն էր: Հոկտեմբերի 27 ու մարտի 1 -ին պետության ու ժողովրդի դեմ իրականացրած տեռորի հետեւանքով ժողովրդից խլված է իշխանությունը :
- - -
Կաշառակերության համար դատված իջեւանցի կինն օգնության խնդրանքով դիմել է Ադրբեջանի կառավարությանը, գրում է "Առավոտը":
Ադրբեջանական aze.az լրատվական կայքը տեղեկացնում է,որ հունիսի 20-ին Ադրբեջանի պետական հեռագրական գործակալությունում նամակ է ստացվել 14-ամյա Դավիթ Դավթյանից, ով հայտնել է, որ Հայաստանում չի կարող կրթություն ստանալ, չի կարող հաղթահարել իր դեմ հարուցված խոչընդոտները եւ այդ պատճառով «իր փրկությունը որոնում է Հայաստանից դուրս»:
Իսկ հունիսի 22-ին նույն՝ «ԱզերԹաջ» գործակալությունում ստացվել է Դավթի մոր՝ Ֆելմիրա Դավթյանի նամակը: Ֆելմիրան օգնություն է խնդրել տարբեր երկրների կառավարություններից, այդ թվում՝ Ադրբեջանի կառավարությունից,նաեւ «Հեյդար Ալիեւ» հիմնադրամից, Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպություններից եւ լրատվամիջոցներից:
Հոդվածը ամբողջովին կարդացեք այստեղ

Комментариев нет:
Отправить комментарий