Ֆիլմերում, հաճախ ցույց են տալիս զանազան շարժական կապի սարքեր, լիովին թափանցիկ պատյաններով: Ֆիլմային իրականությունը այս դեպքերում առաջ է անցել մեր աշխարհի հնարավորություններից, բայց ճապոնական NTT DoCoMo ընկերության ինժեներները ամեն ինչ անում են լրացնելու այդ բացը: Որպես ապացույց նրանք ներկայացրել են սենսորային թափանցիկ էկրանի նախատիպ սարքը, որը յուրաքանչյուր կողմից կարելի է ղեկավարել:
Գործիքը շատ գրավիչ տեսք ունի, բայց բացի գեղագիտականը ու՞նի այլ արժեք: Ինչպես պարզվում է, օպերատիվ համակարգի ինտերֆեյսի եւ բջջային լրացումների թափանցիկ էկրանի երկու կողմերով կառավարումը թույլ է տալիս ավելի ճշգրիտ ու ավելի բարդ գործողություններ անել:
Սակայն, սարքը ունի իր թերությունները, եթե այն դուրս է բերվում վառ լույսի տակ, գրեթե անհնար է թափանցիկ էկրանի վրա որեւէ բան տեսնել: Այդ թերությունը հաղթահարելու համար, հավանաբար պետք է էապես բարձրացնել վահանակի պայծառությունը, դրանով կավելանա եւ հոսանքի սպառումը: Այս պահին NTT DoCoMo հրաժարվել է մեկնաբանել իր հետագա պլանները, երբ լայն կիրառություն կգտնեն սենսորային թափանցիկ էկրանները առայժմ անհայտ է:
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Комментариев нет:
Отправить комментарий