29 мая 2012

Շոկոլադը դանդաղեցնում է ծերացման գործընթացը

Մասնագետները ներկայացրել են շոկոլադ, որը դանդաղեցնում է ծերացումը
Lycotec Մայիս 29, 2012

Քեմբրիջի մասնագետները հայտնել են իրենց միանշանակ եզրակացությունը առ այն, որ շոկոլադից կարելի է ստանալ ծերացումը դանդաղեցնող միջոց, - գրում է The Daily Mail -ը: Նրանք ստեղծել են տեխնոլոգիա, որը բարելավում է մարմնի կողմից ֆլավանոլներ կլանելու կարողությունը, ինչը պարունակվում է կակաոյի մեջ:

Այս մոլեկուլները բարելավում են մաշկի թթվածնի հագեցվածությունը, որը անհրաժեշտ է ծերացումը նվազեցնելու համար:. Lycotec ընկերության աշխատակիցները փոխել են շոկոլադի բաղադրակազմը, Coco-Lycosome անունով տարրի օգնությամբ: Դա մինչեւ 20 անգամ մեծացնում է ֆլավոնների ուժըւ:

Այսպիսով, մի փոքրիկ կտոր նոր շոկոլադը համարժեք է երկու շոկոլադի սալիկի, երիտասարդեցման ազդեցության առումով: Համաձայն Lycotec հիմնադիր Իվան Պետյայեւի, շոկոլադի կազմի տեխնոլոգիական փոփոխությունները չի ազդել համի կամ ապրանքի հյուսվածքի վրա, իսկ Coco-Lycosome անվտանգությունը պաշտոնապես հաստատված է:

Հետեւաբար, նոր արտադրանքը պատրաստ է շուկա մտնել: Սակայն բժիշկ - սննդաբան Dr Կերրի Ռեկստոնը կասկած է հայտնել դրա օգտակարության առնչությամբ, «ֆլավանոլները վատ կլանվող են, այդ պատճառով գաղափարը հետաքրքիր է, բայց ես ուզում եմ արդյունավետության կոնկրետ հաստատում ստանալ»:


Комментариев нет: