30 мая 2012

Կանայք ավելի շատ են հակված դավաճանության

Կանայք ավելի շատ են հակված դավաճանության: Չնայած այն տարածված կարծիքին, որ հենց տղամարդիկ են չափազանց հետաքրքրություն ցուցաբերում հակառակ սեռի հանդեպ, կանայք ավելի շատ են հակված սեր գտնել մեկ այլ տեղ: Ըստ հետազոտության արդյունքների, կանայք ավելի շատ են խարդավանքների դիմում, քան իրենց երկրորդ կեսերը:

Ըստ հետազոտության արդյունքների, որոնց մասնակցում էին 4000 մարդ, պարզվում է, որ կանայք շատ ավելի են դիմում արտաամուսնական կապերի եւ սիրավեպեր ունենում, քան իրենց զուգընկերները: Միջին վիճակագրական կինը ունենում է 2,3 սիրական, այն ժամանակ երբ միջին վիճակագրական տղամարդը `1.8 սիրուհի:

Հիմնական պատճառները, որի դեպքում ամուսինները գնում են դավաճանության, տղամարդիկ առանձնացնում են նոր զգացումների ցանկությունը եւ հոգնածությունը ամուսնությունից, ինչպես նաեւ ինքնագնահատականի բարձրացումը: Կանայք փոխում են իրենց զուգընկերներին, երբ զգում են հուզական զգացումների պակաս, որպեսզի եւս մեկ անգամ զգալ գրավիչ ու ցանկալի:

Ըստ ուսումնասիրության հեղինակների, երբ կինը սկսում է մտածել դավաճանության մասին, ապա նա շատ ավելի մեծ հնարավորություններ ունի դրա համար, քան տղամարդիկ: Բացի այդ, կանայք կարող են վերահսկել իրավիճակը, այսինքն, նրանք են որոշում ում հետ, երբ եւ որտեղ կհանդիպեն:

Հարաբերությունները, կնոջ եւ սիրականի միջեւ, որպես կանոն, հիմնված է սիրո, ինչը չես ասի տղամարդու եւ սիրուհու հարաբերություններում: Բացի այդ, կանայք առաջինն են խոսում բաժանվելու մասին:

Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет: