26 мая 2012

Ցիանդահու լիճը կամ Հազար կղզիների լիճ vs Սեւան

Հայտնի է իր բյուրեղյա մաքուր ջրով, Ցիանդահու կամ Հազար կղզիների լիճը (չին. 千岛湖) արհեստական ​​լիճ է, որը գտնվում է Չինաստանի Ժեցզյան մարզում: Այն ձեւավորվել է համեմատաբար վերջերս `1959 - ին, հիդրոէլեկտրակայանի կառուցման նպատակով գետի հունը փակելուց հետո:

Այստեղ է կառուցվել Չինաստանի առաջին ՀԷԿ, այդ նպատակով 1377 գյուղերից, պետության կարիքների համար գյուղացիներին վերաբնակեցրել են այլ վայրեր, լճի եւ ՀԷԿ -ի կառուցման արդյունքում 20 հազար հեկտար մշակովի հողատարածքներ լճի հատակն են անցել:
Լճի ընդհանուր մակերեսը 573 քառ. կմ է եւ 1078 կղզիների ընդհանուր մակերեսը 86 կմ², լճի ծավալը — 17,8 կմ³: Սա Արեւելյան Չինաստանում խմելու ջրի ամենամեծ պահեստարանն է:
Համեմատության համար Սեւանա բնական լճի մակերեսը ավելի քան երկու անգամ մեծ է այս արհեստական լճի մակերեսից եւ կազմում է 1238 կմ², Սեւանա լճի ծավալը 33,2 կմ³ է:

1000 կղզիների լիճ - այս անունը պատահական չէ,  այստեղ կան 1078 կղզիներ: Ընդ որում կղզիների տարածքի 81% - ը ծածկված  են անտառներով, լճի վրա աննախադեպ գեղեցիկ կղզիները եւ նրա շուրջ տարածքը Չինաստանի ամենամեծ անտառային զբոսայգին է,  որտեղ բնակություն են հաստատել 90 տեսակ թռչուններ եւ 60 տեսակ վայրի կենդանիներ : Լիճը Ժեցզյան մարզի կարեւոր տեսարժան վայրն է եւ զբոսաշրջիկների սիրված վայրերից:

( 13 ֆոտո )


Յուրաքանչյուր կղզի իր տեսարժան վայրը ունի եւ իր անվանումը: Օրինակ Ամրոցների կղզում գտնվում է ամրոցների թանգարանը:


Շրջակա բլուրներից երեւակայությունը ցնցող տեսարան է բացվում առ լիճը:




Ջուրը այնքան մաքուր է, որ անգամ ամենախորը հատվածում հատակը երեւում է: Լճի վրա Nongfu Spring հայտնի ապրանքանիշով հանքային ջուր է արտադրվում:


Комментариев нет: