28 апреля 2012

Որքանով է սեքսը երկարացնում կյանքը:

news.ghananation.com
Անհավանական է, բայց փաստ, որ տղամարդու եւ կնոջ միջեւ միջին սեռական ակտը տեւում է 2-3 րոպե: Այդ եզրակացության են եկել մի շարք երկրների Առողջապահության Ազգային ինստիտուտների գիտնականներ: Ռուսաստանցի գիտնականներից (Ph.D.) մեկը` դ-ր Ռինադ Մանվիլեեվը պնդում է, որ այն ամենը ինչ արվում է 3 րոպեից ավելի` տղամարդու կողմից սահմանվող ռեկորդ է:
2-3 րոպեն` - կոնկրետ մարդու միջին ցուցանիշն է, ով շաբաթը մեկ անգամ սեքսով է զբաղվում: Տվյալ դեպքում, սեքսը եւ առողջությունը անմիջականորեն կապված են միմյանց միջեւ: Մարդը պարզապես ուզում է հանգստանալ, ազատվել կուտակված բացասական էներգիայից, կամ երեխա ունենալ:
Սակայն Չինաստանում եւ Հնդկաստանում հին ժամանակներից մինչեւ այժմ, սեքսին շատ ավելի մեծ նշանակություն են տալիս, քան այլ երկրներում: Սա իսկական հոգեւոր աշխատանք է, այլ ոչ պարզապես մարդկային ցեղի պահպանման գործողություն:

Գիտական ​​հայտնագործություններից հետո, գիտնականները որոշեցին մեկ այլ փորձի շրջանակներում ուսումնասիրություն անցկացնել որ տեսնեն, թե որքան է իրականում տեւում զուգընկերոջ հետ սեռական ակտը: Զույգերը ձեռքերի եւ մարմնի վրա ունենալով ամրացված տվիչներ փորձագետների առջեւ պետք է սեքսով զբաղվեին: Ամենադժվարը զույգեր գտնելն էր, քանի որ ամեն մարդ չէ, որ իր կյանքում ցանկանում է նման «արկածախնդրության» գնալ: Ի վերջո, հաջողվեց գտնել զույգերի, ովքեր հանուն գիտական ​​նպատակների պետք է սիրով զբաղվեին: Փորձերը ցույց տվեցին, որ մարդիկ միջին հաշվով 10-15 րոպե են սեքսով զբաղվում: Սակայն, որպեսզի իրենց երջանիկ զգան, անհրաժեշտ է շաբաթը 2-3 անգամ սեռական ակտ ունենալ: Հարկ է նշել, որ փորձում ներգրավված էին 26 - ից 37 տարեկան զույգեր:
Պարզելով, որ սեքսը եւ առողջությունը ամուր կապված են իրար հետ, գիտնականները "Ի՞նչ է ձեզ տալիս սեքսը" - հարցում անցկացրեցին: Առաջին տեղում է - զգացմունքային լիցքաթափումը, երկրորդ տեղում գերազանց տրամադրությունը, իսկ երրորդը ` ուրախությունը այն բանի համար, որ հաճույք է պատճառվում զուգընկերոջը պատասխանները:

Բացի դա, փորձեր անցկացվեցին որոշելու որքանով է սեքսը երկարացնում մարդու կյանքը: Այստեղ գիտնականների կարծիքները կիսվեցին:
Գիտնականներից ոմանք պնդում էին, որ սեքսը եւ առողջությունը, երկու միմյանցից անբաժան զուգահեռ գիծ են: Ուստի, սեռական հարաբերություն ունենալով, մարդը բարելավում է առողջությունը: Այսպիսով, մենք չենք երկարացնում մեր կյանքը, այլ շնորհիվ սեքսի պահպանում ենք այն ինչը ի վերուստ տրված է մեզ: Այս տարբերակը պաշտպանում է գիտնականների մեծ մասը, որոնք այս ուղությամբ փորձեր էին իրականացրել: Երկրորդ տեղում է այն տարբերակը, որ սեքսը երկարացնում է կյանքը, բայց միայն երբ անձը չի խանդում զուգընկերոջը, չի մտածում, թե ինչպես անի որ հաճույք պատճառի զուգընկերոջը եւ ինքը միեւնույն ժամանակ հանգստանում է ու լցվում էներգետիկայով եւ գերազանց տրամադրությամբ:

Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет: