Ֆանտաստիկ թիվ են կազմում հասցեները որտեղ 10 -ից ավելի մարդ է գրանցված, 4 տոկոս բնակարաններում բնակվում են 20 տոկոս եւ ավել ընտրողներ: Ըստ ցուցակների կան շենքեր որոնք իրականում գոյություն չունեն, իշխանությունները չեն կարողանում ցույց տալ այդ շենքերի տեղը որպեսզի ՀԱԿ թեկնածուն այնտեղ քարոզարշավ իրականացնի, զեկույցը ամբողջությամբ շուտով պատրաստ կլինի ասաց Լեւոն Զուրաբյանը:
Շտաբը որոշում է կայացրել որպեսզի ՍԴ վճռով ընտրություններից անմիջապես հետո հնարավորություն տրվի հրապարակելու ընտրությունների մասնակիցների ցուցակները, որոնց հրապարակումը օրենքով արգելված է, եւ այդ նպատակով դիմումը 27 պատգամավորի ստորագրությամբ Վահե Գրիգորյանը պետք է ներկայացնի Սահմանադրական Դատարան։ Նա ասաց, որ դիմումը գործող օրենքների շրջանակներում ներկայացվելու է ՍԴ:
Ցուցակները ակնհայտ ուռճացված են` մարդահամարով 2 մլն 700 հազար բնակչություն ունեցող երկիրը չի կարող ցուցակներում 2 մլն 480 հազար ընտրող ունենալ, քանի որ բնակչության թվի մեկ երրորդը այլ երկրներում լինում են մինչեւ 18 տարեկան անձիք, ասաց Հ. Հովհաննիսյանը:
Դիտենք Ա1+ տեսագրությունը.
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Комментариев нет:
Отправить комментарий