29 апреля 2012

Իրականում ՀՀԿ -ի օգտին կքվեարկեն ընտրողների 2-3 տոկոսը:

Այս օրերին Հայաստանի համարյա բոլոր հեռուստաալիքները մեկը մյուսի հետեւից տարբեր կազմակերպությունների կողմից անցկացվող սոց հարցումների արդյունքներ են ներկայացնում, որտեղ ՀՀԿ -ի համար ֆանտաստիկ ցուցանիշներ են բերվում: Մի կողմ թողնենք այն հանգամանքը որ այդ կուսակցությունը եւ իր առաջնորդը չեն կատարել իրենց նախորդ ընտրություններից առաջ տրված ոչ մի խոստումը եւ ստանձնաց պարտավորությունները իրենց ընտրողների առջեւ եւ Հայաստանի տարածքը չի կարող մեծամասամբ մազոխիստ մարդկանցով բնակեցված լինել ինչպես կարծում են հարցման պատվիրատուները: Այլ փորձենք հասկանալ ինչի համար է այդ ամենը արվում:


Ըստ մարդահամարի տվյալների 2 մլն. 800 հազար բնակչություն կա Հայաստանում եւ ըստ ընտրական ցուցակների մոտ 2 մլն.480 հազար ընտրող, եթե մինչեւ 18 տարեկան մարդիկ ցանկացած այլ երկրում մոտ 30 տոկոս են կազմում, ապա Հայաստանում նաեւ այլ պատճառներով չի կարող դրանից պակաս լինել, այսինքն իրականում ներկա ընտրացուցակներում ներկայացված է 800 հազարից ավելի կեղծ ընտրող, կամ դուրս է գալիս Հայաստանի մինչեւ 18 տարեկան երեխաները առանց ծնողների ուղեկցության մեկնել են երկրից:

Հիշեցնեմ որ 1991 թ. հանրաքվեին ընտրացուցակներում ներկայացվել էր 2.163.967 ՀՀ քաղաքացիների տվյալներ, երբ Հայաստանի բնակչությունը 3.512.100 մարդ էր:
 Ընտրացուցակներում  /  ՀՀ բնակչությունը
1991 թ.              2.163.967  -      3.512.100
2012թ. մոտ        2.480.000   -     2.800.000
տեսնում ենք, որ 2012թ. ընտրողների թիվը ավելի քան 300 հազարով ավելի է քան 1991 թվականին էր:
Մինչ համացանցով անցկացվող անկախ սոց. հարցումները` այդ թվում իմ բլոգում, ՀՀԿ -ն մինչեւ քարոզարշավը եթե ուներ մոտ 15-18  տոկոս ձայն, բայց այս պահի դրությամբ 2-3 տոկոսից ավելի ձայներ չեն տալիս եւ ավելի նվազելու միտումով:
Եզրակացություն. Սա 600 - 800 հազար ձայն կեղծելու շղթայի մի օղակն է
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет: