18 июля 2011

Մերկացած բազմություն Սպենսեր Տունիկի ֆոտոսեսիայի համար;

Naked photo shoot for a crowd of Spencer Tunick
art 11 Ju
Բելգիայի Castle Gaasbeek ամրոցը անցյալ շաբաթավերջին որպես դեկորացիա է ծառայել ամերիկացի սկանդալային լուսանկարիչ Սպենսեր Տունիկի /Spencer Tunick/ հերթական ֆոտոսեսիայի համար: Լուսանկարիչը կարողացել է մոտ ութ հարյուր մերկ լուսանկարվել ցանկացողների հավաքագրել: Ֆոտոսեսիային «Քնած գեղեցկուհի» անվանում է տրվել, թերեւս որով բացատրվում է, մեծ թվով ծածկոցաշալերի, բարձերի ապահովումը: Տունիկի մոդելները պատկերել են պարտեզի կենդանի արձանիկներ, բեմադրվել են բարձերով մարտեր եւ  մարտիկների սյունակներով շարքեր կառուցել:
Մերկ լուսանկարվողների առաջին զանգվածային ֆոտոսեսիան Սպենսեր Տունիկը կազմակերպել է 90 - ականների սկզբին Նյու Յորքում, այդ ժամանակ նրան մեղադրել են հասարակական բարոյականությունը խախտելու համար: Սակայն, 2005 թ Տունիկը BBC-3 հրավերով Նյուքասլում 1700 մերկ մարդկանց լուսանկարչական սեսսիա է անցկացրել: 2007 թ Մայիսին Մեխիկոյում հավաքագրվել է ռեկորդային 18 հազար կամավոր մերկացած մարդկանց: Սպենսերը մտադրություն ունի հերթական մերկ ֆոտոսեսիան անցկացնել Մեռյալ ծովի ափին:
(6 լուսանկար)

1. Մերկացած բազմություն Սպենսեր Տունիկի ֆոտոսեսիայի համար

2. Կամավորները «Քնած գեղեցկուհու» հիմնական պարագայով՝ բարձերով:

3. Մարդիկ լուսանկարվում են ամրոցի պարտեզային արձանների տեսքով:

4. Մերկ բազմությունը Բելգիայի մայրաքաղաքի մոտ գտնվող Gaasbeek ամրոցում:

5. Մերկ մոդելները շարվում են հերթական լուսանկարի համար:

6. Մերկ քնած «գեղեցիկները եւ գեղեցկուհիները» Գաասբեկ ամրոցի ֆոնին, Սպենսեր Տունիկի ֆոտոսեսիայի շրջանակներում:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет: