16 октября 2011

ԱՄՆ -ում կատվին քաղաքապետ են ընտրել

Վիսկոնսին նահանգի, Շարոն քաղաքի բնակիչները, քաղաքապետի ընտրություններում ընտրել են Ֆրեդդի անունով կատվին:
Քաղաքապետի օրը սկսվում է սննդարար ընթրիքով, որից հետո Ֆրեդդին ընդունում է իր հյուրերին, այնուհետև շրջայց է կատարում քաղաքով:

Կեսօրից հետո քաղաքապետը քնում է:

Կատուն հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ քաղաքապետարանի աշխատակցուհիներից մեկը, քաղաքապետարանի մոտ կերակրել է նրան, որից հետո կատուն ամեն օր նույն ժամին սպասում էր այդ կնոջը քաղաքապետարանի մուտքի մոտ:
Քաղաքի բնակիչները սիրեցին կատվին և քաղաքի թալիսմանը դարձրին: Բայց ինչպես հայտնի է, որքան ժամանակը անցնում էր, կատվի գործերը ավելի հաջող էին գնում: Թալիսմանից հետո Ֆրեդդին սպասում էր ևս մեկ մասնագիտական առաջխաղացում-քաղաքապետի պաշտոնը:



Շարոն քաղաքը բավական տարօրինակություններ ունի: Քաղաքը, որի բնակչության թիվը 1,5 հազար է, ունի իր սեփական պրեզիդենտը: Ճիշտ է որքան էլ տարօրինակ է, նրանց քաղաքի պրեզիդենտի պաշտոնում մարդ է: Բայց շեկ կատու Ֆրեդդիին ոչ մի մրցակից չունի, մեծ պատիվ է համարվում փողոցում նրան հանդիպելը, անգամ բոլոր մեքենաները կանգնում են, երբ քաղաքապետը փողոց է անցնում, հարգալից սպասում մինչև անցնի:
Այստեղ ոչ ոք չի բողոքում պաշտոնական դիրքը չարաշահելու համար:

Комментариев нет: