20 октября 2011

ԹԱԻԼԱՆԴԻ ՋՐՀԵՂԵՂԸ 20.10.2011թ

20.10.2011թ. Thailand: floodwaters breach barriers near Bangkok.
Դրությունը վատանում է, ջուրը շարունակում է նոր տարածքներ գրավել: Թաիլանդի իշխանությունները ի վիճակի չեն Բանգկոկի տարածքը  պաշտպանել երկրում շարունակվող ջրհեղեղից, հինգշաբթի օրը հայտարարեց վարչապետ Յինգլուկ Չինավատը:
"Մենք չենք կարող մշտապես ջուրը պահել", - հայտարարեց նա տեղական լրատվամիջոցներին: Նրա խոսքերով մայրաքաղաքի իշխանությունները պետք է որոշում կայացնեն, որ թաղամասերը շարունակեն պաշտպանել, որոնք ջրասույզ լինեն:
"Ջուրը գալիս է մի քանի ուղություններով: Մենք չենք կարող ամբողջ իրավիճակը վերահսկել: ", - ասաց վարչապետը:
Հզոր ջրհեղեղը Բանգկոկի վրա է շարժվում երկրի հյուսիսից և մայրաքաղաքի հյուսիսային թաղամասերին կհասնի արդեն այս երեկոյան, ասել է Բանգկոկի նահանգապետը:
Իրավիճակային նախազգուշացման կենտրոնը 5 շրջանների,  այդ թվում Բանգկոկի բնակչությանը զգուշացրել է պատրաստվել  ջրհեղեղի և ունեցվածքը տեղափոխել բարձրադիր վայրեր: Ջրի բարձրությունը քաղաքի արևելյան թաղամասերում կհասնի 1,20  մետրի, զգուշացրել են իշխանությունները:
Այս ջրհեղեղից զոհված մարդկանց թիվը անցել է 320: Աղետից տուժել են երկրի 76 շրջաններից 56 -ը և 3 միլիոնից ավել մարդ:

Комментариев нет: