17 октября 2011

Աշխարհի վերջը կգա աննկատ, եկող հինգշաբթի

Հայտնի ամերիկյան քարոզիչ, 89 -ամյա Հարոլդ Կեմպինգը շարունակում է պնդել որ Աշխարհի վերջը շուտով գալու է: Նա հերթական անգամ իր երկրպագուներին հայտնեց որ աշխարհի վերջը կգա 2011թ. հոկտեմբերի 21, այն տեղի կունենա բոլորի համար ոչ միաժամանակ, այլ ըստ ժամային գոտիների, բոլոր գոտիների համար միևնույն ժամը 18:00 :

Family Radio Network կայքի հերթական աուդիոուղերձում, Կեմպինգը հավաստիացրեց որ արդեն եկող հինգշաբթի ապոկալիպսիսը վրա կհասնի:  " Այս անգամ դա արդեն կլինի իրապես ամեն ինչի վերջ", - ավելացրեց նա:

"Այս ուրբաթ, Երկրի համարյա բոլոր բնակիչները ուղիղ դժոխք են գնալու: Մեռյալները գերեզմաններից դուրս են գալու, Երկրի բնակչության 2% անմիջապես կբարձրանա դրախտ: Մնացածը դժոխք  "արտաքսվելուց" առաջ դեռ պետք է մի որոշ ժամանակ էլ անցկացնեն, համամոլորակային երկրաշարժերի, ջրհեղեղների և հրդեհների սարսափների և չարչարանքների մեջ, - 2011թ. հոկտեմբերի 18 -ի ռադիոկայանով հեռարձակվող իր ելույթում մանրամասնել է Կեմպինգը:

Կեմպինգը առաջին անգամը չէ որ աշխարհի վերջ  է խոստանում:  Հոգևորականը 17 տարի առաջ հայտարարեց, որ ապոկալիպսիսը վրա կհասնի 1994թ. սեպտեմբերի 15 -ին: Երբ դա տեղի չունեցավ, նա բացատրեց որ սխալվել է հաշվարկներում: Կեմպինգի խոսքերով, ինքը հայտնագործել է մի մաթեմատիկական համակարգ, որը իրեն թույլ է տալիս վերծանել Աստվածաշնչի չերևացող մարգարեությունները:


Ճիշտ է համակարգը հետագայում էլ էր շարունակում սխալներ թույլ տալ: Կեմպինգը այս տարվա սկզբին ելույթ ունեցավ հերթական կանխատեսումով, հայտարարելով որ վերջին տարիների աղետալի երկրաշարժերը,  նշանակում են մոտեցել է Ահեղ դատաստանի օրը: Հոգևորականի խոսքերով, աղետը տեղի կունենար մայիսի 21 -ին:

Երբ մայիսի 21 եկավ, անցավ, Կեմպինգը բացատրեց որ իրականում երկու աշխարհի վերջ է լինելու - "հոգևոր" և  "ֆիզիկական": Նրա խոսքերով, մայիսի 21 -ին "ողջ աշխարհը սարսափից ցնցվեց", դրանով իսկ  "հոգեպես ոչնչացավ": Այդպիսով , "Աստված ճշտորեն կատարեց այնպես, ինչպես ինքը մտածել էր":

Ինչ վերաբերվում է ապոկալիպսիսի նոր ամսաթվին, հոկտեմբերի 21 -ին, դա արդեն "ֆիզիկական" աշխարհի վերջն է: Դա աննկատ կլինի, նրա խոսքերով. Նա շատ երկար է դրա վրա մտածել և եզրահանգել է, որ "վերջը կգա շատ, շատ հանդարտ":

Հունիսին Կեմպինգը ինսուլտ տարավ: Շատերի կարծիքով հիվանդությունը նրան ստիպելու էր հրաժարվել ռադիոյով հեռարձակվող կանոնավոր ելույթներից, բայց այդ ենթադրությունները սխալ դուրս եկան:

Հոգևորականը իր մարգարեություններով մեծ եկամուտ է բերում Family Radio -ին, որը կանոնավոր հեռարձակում է նրա ելույթները: Ներկա պահին այդ ոչառևտրային ռադիոկայանի ակտիվները գնահատվում են ավելի քան $100 միլիոն:
Կեմպինգը իր կանխատեսումներով այս տարի ավելի քան $70 միլիոն է վաստակել:

Եթե Աստված կամենա, հոկտեմբերի 21 -ից հետո կտեղեկանանք այս կանխատեսման  զարգացումների մասին:
Տեղեկությունը վերցրվեց, համացանցից, մասամբ  http://www.utro.ru/ կայքից:
Հոդվածի մասամբ կամ լրիվ արտատպելիս հղումը  http://lurerarm.blogspot.com/2011/10/blog-post_6081.html

Комментариев нет: