21 октября 2011

Կադդաֆին սպանված (լրացված, վիդեո)

Ես Կադդաֆիի երկրպագուն չեմ, բայց այս ամենը ստորություն է, սպանել գերու կարգավիճակում գտնվող անզեն ու վիրավոր մարդու-չգիտեմ ինչ անուն տալ: ԱՄՆ -ի, ՆԱՏՕ-ի ագրեսիան Լիբիայի օրինական իշխանության դեմ (որը աշխարհում բնակչության ամենաբարձր կենսամակարդակ ունեցող երկրներից մեկն էր, տես իմ ռուսական բլոգում):
Կադդաֆիի ոչնչացման օպերացիան
ՆԱՏՕ-ի կողմից մեքենաների շարասյան գնդակոծում (որտեղ նրանք վստահ էին որ գտնվում էր Կադդաֆին),  վիրավոր Կադդաֆիին թաքցնում են ջրահեռացման խողովակների մոտ, մի քանի ժամ անց վիրավոր գնդապետին ճանապարհի ցած գտնվող խողովակների մոտ գտնում են անցումային կառավարության բանակի զինյալները, քաշ տալիս, ըստ որոշ տեղեկությունների կրակում են վիրավոր Կադդաֆիի վրա, մահ, սպանվածի մարմնի հասարակական պղծում:
Նայեցեք բլոգում Կադդաֆիի կտակը  :


Al Arabiya Արբանյակային հեռուստաալիքը հաղորդում է որ Լիբիայի տապալված առաջնորդ Մուամար Կադաֆիի մարմինը տեղափոխվել է Միսրատ քաղաք:


Կադդաֆիի վերջը by lurerarm




ԱշխարհիՇուրջ.Կադաֆին սպանված by lurerarm

Կադդաֆին սպանվել է փորի և գլխի շրջանում ստացած հրազենային վերքերից,- հաղորդել է "Ալ-Ջազիրան", վկայակոչելով Միսրատում նրա մարմինը զննած բժշկին:
«Ալդուալիա» կայքը հաղորդում է, որ անցումային կառավարության բանակի զինյալների կողմից գերի վերցված Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆին խեղդամահ է արվել, վկայակոչելով իր ձեռքի տակ եղած տեսանյութը, (այն դնում եմ ամենաներքևում)։ 
Կադդաֆիի կողմնակիցները պնդում են որ իրենց առաջնորդը ողջ է, ասելով որ այս բոլոր տեսանյութերը ավելի վաղ են պատրաստված եղել:

Լիբիայի ժամանակավոր կառավարության նախագահ Մահմուդ Ջաբրիլը (Mahmoud Jibril), Time ամսագրին ասել է որ Կադդաֆին սպանվել է իր հայրենի Սիրտ քաղաքում, Կադդաֆիի կողմնակիցների և ժամանակավոր կառավարության բանակի զինյալների միջև տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ, այն պահին երբ ապստամբները փորձել են վիրավոր Կադդաֆիին տեղափոխել «շտապ օգնության» մեքենան: Նրա խոսքերով իր կողմնակիցները ցանկացել են Կադդաֆիին կենդանի տեղափոխել որ դատեն:
 Նույն օրը սպանվել է Կադդաֆիի որդիներից ևս մեկը, որին մինչ սպանելը ցուցադրաբար քաշ են տվել քաղաքի փողոցներով և նկարահանել հեռախոսների տեսախցիկներով:
Կադդաֆիի գտնվելու վայրը ՆԱՏՕ -ին հայտնել է գերմանական լրտեսությունը,- գրում է Der Spiegel, վկայակոչելով Deutsche Welle:  Գերմանական դաշնային BND լրտեսական ծառայությունը, վաղուց ճշգրիտ իմացել է Կադդաֆիի գտնվելու վայրը, սակայն կոնկրետ կոորդինատներ չի հաղորդել որպեսզի հնարավոր լիներ նշանառու հարվածով վերացնել,- հաղորդում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով այս տեղեկությանը մոտ գտնվող կոմպետենտ մարդկանց:
Սակայն ՆԱՏՕ դաշնակիցները կարողացել են որոշել նախկին առաջնորդի գտնվելու վայրը,- ավելացնում է Reuters -ը: Նոր լիբիական իշխանությունները վախենում են Կադդաֆիի գերեզմանը ուխտավորության վայր դառնա և քննարկում են աճյունը ծովին հանձնելու հարցը:

27.10.2011թ. Կադդաֆիի, նրա որդի Մութասիսմի և պաշտպանության նախկին նախարար Աբու Բաքրի  հուղարկավորության տեսանյութ է հրապարակել Alaan TV հեռուստաընկերությունը:

-----------------------------------------------------------------------------------------------------









Կադդաֆին սպանված by lurerarm

Հոդվածի մշտական հասցեն http://lurerarm.blogspot.com/2011/10/blog-post_21.html

Комментариев нет: