Հոկտեմբեր 19, 2011

«Առավոտ» թերթը գրում է, որ ըստ իր հավաստի աղբյուրներից ստացված տեղեկությունների , այս շաբաթվա վերջին կամ հաջորդ շաբաթ իշխանական կոալիցիայի նիստ է տեղի ունենալու, որտեղ ԲՀԿ-ն հայտարարելու է կոալիցիան լքելու իր որոշման մասին։ «Այդ քայլի համար պատճառ է դարձել ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի՝ իր եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ վերջնականապես կողմնորոշվելու հարցում ԲՀԿ-ին ներկայացրած վերջնագիրը։ Հիշեցնենք, որ ՀՀԿ-ում առանձնապես մեծ ջանքեր չեն գործադրում՝ հերքելու համար ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր ապահարզանի մասին տեղեկությունները։ Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում, ըստ ամենայնի, քննարկվելու է հենց իշխող կոալիցիայի ճակատագիրը»:
Հիշեցնեմ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույց, որտեղ նա ասւմ է. "ԲՀԿ-ն միայնակ է մասնակցելու գալիք խորհրդարանական ընտրություններին, սակայն համարում է, որ այսօրվա ծանր ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ է ավելի մեծ համազգային կոնսոլիդացիա:",- սա իրարանցում է առաջացրել ՀՀԿ-ում:
Նախօրեին պատասխանելով ՀՀԿ- ԲՀԿ հարաբերությունների վերաբերվող, Ա1+ լրատվամիջոցի հարցին, Նիկոլ Փաշինյանը ասաց հետևյալը.
"-ՀՀ-ում հաստատված է ապօրինի, հանցագործ իշխանություն: Հանցագործ
իշխանությունը միայն մեկ խնդիր կարող է ունենալ՝ գողոնը կիսելու խնդիր: Ես
չեմ ցանկանում մեկնաբանել հանցագործների գողոնը կիսելու պրոցեսը: Ես
կարծում եմ, որ ժողովուրդը խնդիր ունի՝ հանցագործների ձեռքից վերցնի,
վերադարձնի իրենից գողացածը:"
Комментариев нет:
Отправить комментарий