18 октября 2011

Առատ ձյուն Թուրքիայում

Մինչ Իսպանիայում հոկտեմբերի կեսերի համար աննախադեպ շոգ եղանակ է, Բուլղարիայում և Թուրքիայում անսպասելի առատ ձյուն է եկել.
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում առատ ձյուն է տեղացել: Ձյան բարձրությունը որոշ շրջաններում հասնում է 25 սմ, իսկ օդի ջերմաստիճանը իջել է մինչև ցելսիուսի սանդղակով  -2 աստիճանի,- հաղորդում է Ջիհան գործակալությունը:

Էդիրնե և Կիրկլարելի քաղաքներում ձյան հետևանքով խաթարվել է երթևուկյությունը, չի գործում Թուրքիան Եվրոմիությանը կապող Համզաբեյլի անցակետը: Այստեղ կուտակվել է բեռնատարների և ավտոգնացքների  շարասյուն,  որոնք առայժմ չեն կարողանում անցնել սահմանը:

Առատ տեղումների շրջաններում կոմունալ ծառայությունները բերվել են ուժեղացված ռեժիմով աշխատանքի:

Комментариев нет: