06 июля 2011

Ռուսաստանի ԱԳՆ հայտնել է արաբական հեղափոխությունների պատճառները

Արաբական երկրներում այժմեական հուզումների պատճառներն են «ղեկավարներին և քաղաքական էլիտային ամբողջությամբ վերցված փոխարինելու անհնարությունը, սոցիալական փոփոխությունների ցածր աստիճանը, անհրաժեշտ ռեֆորմների ուշացումները կամ դրանց իսպառ բացակայությունը, գործազրկության բարձր մակարդակը, կոռուպցիան » հուլիսի 5 ին «ինտերֆակս» -ին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը:
  Նրա խոսքերով այդ « ներքին կոնֆլիկտագեն փաստարկները » կուտակվել են շատ տարիների ընթացքում և արդյունքում 2011 թ. սկզբին պայթել : Ինչ վերաբերվում է Հյուսիսային Աֆրիկայի  և Մերձավոր Արեվելքի դեմոկրատական վերափոխումներին Բոգդանովը ողջունել է դրանք միևնույն ժամանակ նշելով որ դա չի կարելի պարտադրել դրսից:
  ԱԳՆ տեղակալը նշել է, որ իր կարծիքով Լիբիայի դեմ միջազգային ուժերի ցամաքային գործողությունը կարող է  « լուրջ հարված լինել երկրի սուվերենությանը, տարածքների ամբողջականությանը », կբերի « ռեգիոնալ մասշտաբի անկանխատեսելի հետևանքների »:
  Հիշեցնենք որ ՆԱՏՕ -ն այդ գործողությունը ավարտին հասցնելու համար հունիսի սկզբին երկարացրեց ևս 90 օրով:
  Հուլիսի 5 ին « Կոմերսանտը » հղում կատարելով անանուն բարձրաստիճան ռուս պաշտոնյան գրել   էր որ Քադդաֆին (Muammar Muhammad al-Gaddafi) անվտանգության երաշխիքի դեպքում համաձայն է հեռանալ:

Комментариев нет: