05 июля 2011

Աղքատությունը Ռուսաստանում


Երեկ աղքատության թեմային նվիրված Մոսկվա-Պեկին տեսակամուրջի շրջանակներում, ռուս և չինացի փորձագետները ու քաղաքագետները լրագրողներին պատմեցին թե ինչպիսին էն աղքատության չափանիշները իրենց երկրներում:
 Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք Ռուսաստանին վերաբերվող հատվածը:
 Ռուսաստանում աղքատության ընդգծվածության չափորոշիչը ունի  երկու կողմ. բնակելի մակերես և եկամուտներ: Ծայրահեղ աղքատ' ըստ էության ընչազուրկ են համարվում նրանք, որոնք չունեն թե մեկը թե մյուսը կամ չունեն այդ երկուսից որևէ մեկը-դրանք կազմում են երկրի բնակչության 16%: Ոչբարեկեցիկ են համարվում մեկ շնչին 18 քառ. մետր և երեք մինիմալ կենսաապահովման եկամուտ ունեցողները (դա կազմում է մոտ 20 հազար ռուբլի,կամ մոտ 700$) այդպիսիք կազմում են երկրի բնակչության 40%:
 Միջին դասից ցածր են համարվում նրանք ում մեկ շնչին հասել է 18-30 քառ. մետր բնակելի մակերես և ընտանիքի յուրաքանչյուր անդամին բաժին է ընկնում 7 մինիմալ կենսաապահովման եկամուտ կամ որը հավասար է 1400$ -ին համարժեք դրամական միավորի, դրանք բնակչության 37% են: Միջին դասի Ռուսաստանի քաղաքացի է համարվում 30-60 քառմետր բնակտարածք և 1400-2500$ եկամուտ ունեցող մարդը: Հարուստ են միջին դասից բարձր բարիքներ ունեցողները:
Թարգմանությունը http://videoarm.blogspot.com/ շարունակելի

Комментариев нет: