Երկրաբանական ծառայությունների տվյալներով երկրաշարժը գրանցվել է հինգշաբթի տեղական ժամանակով 07.03 (Երևանի ժամանակով 0.03), ուժգնությունը կազմել է 7.8 մագնիտուդ, էպիկենտրոնը գտնվում է Ռաուլ կղզուց 163 կմ հեռավորության վրա,Կերմադեկ կղզիների շրջանում. հաղորդում է Ռոյթերը:
Տուժածների ու ավերածությունների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:
Այս տարվա փետրվարի վերջին Նոր Զելանդիայում տեղի ունեցած մեկ այլ 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից զոհվել և անհայտ կորել էր 240 մարդ, պատճառվել 15 միլիարդ դոլարի տնտեսական վնաս:
Комментариев нет:
Отправить комментарий