" Սերժ Սարգսյանն ունի զրոյական հեղինակություն բոլոր շերտերի մոտ", հոկտեմբերի 27 ոճրագործության պատասանատու եւ Երեւանի կենտրոնում մարտիմեկյան սպանդ սարքած, նույն ինքը մեր երկրի համար մեկ թշնամու ` Սեռժիկ Սարգսյանի մասին, մեր բլոգում տեղադրում եմ հատված Արման Մուսինյանի հարցազրույցից :
Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ
Արման Մուսինյան. Սերժ Սարգսյանն ունի զրոյական հեղինակություն բոլոր շերտերի մոտ
-Պարոն Մուսինյան, արդեն ավարտին է մոտենում 2013 թվականը. եթե ամփոփելու լինենք, ապա որո՞նք էին անցնող տարվա ձեռքբերումները եւ ձախողումները: Սկսենք, թերեւս՝ ձեռքբերումներից:
-Ձեռքբերումները, կարծում եմ, երեքն են:
Առաջինն այն է, որ ոչ իշխանական ուժերին հաջողվեց ստեղծել
համագործակցության լուրջ պլատֆորմ, որն իր արտացոլումը գտավ ԱԺ-ում համատեղ գործողությունների ժամանակ: Եւ սա, կարծում եմ, լուրջ մարտահրավեր է Սերժ Սարգսյանի ռեժիմին, որովհետեւ ԱԺ-ում աշխուժացավ քաղաքական կյանքը, իսկ այն, ինչ իր բնույթով քաղաքական է, մահացու է այս վարչախմբի համար:Օրինակները բազմաթիվ են, վստահ եմ, մեր հասարակությունն էլ դրա ակնատեսն է եղել: Այս համատեքստում գագաթնակետը օրեր առաջ գազի համաձայնագրերի շուրջ ԱԺ ոչ իշխանական ուժերի շատ լավ համագործակցությունն էր, որի արդյունքը եղավ այն, որ իշխանությունն ուղղակի ջախջախիչ պարտություն կրեց ԱԺ պատերի ներսում:
Երկրորդ ձեռքբերումն այն է, որ քաղաքացիական դաշտում, քաղաքացիական հասարակության շրջանում շատ ավելի ակտիվ պրոցեսներ ընթացան: Քաղաքացիական հասարակությունը սկսեց ավելի ակտիվ պայքարել իր իրավունքների համար՝ դրա վկայությունը եղավ ե՛ւ տրանսպորտի գնի շուրջ ծայր առած պայքարը, ե՛ւ տարբեր այլ իրադարձությունների շուրջ ավելի համախմբված պայքարը վարչախմբի դեմ: Սա, միանշանակ, խրախուսելի է, թեեւ իշխանությունը փորձում էր այդ ընթացքում իր քարոզչական շոշափուկները ներարկել այդ շարժումների մեջ, բայց, մեծ հաշվով՝ քաղաքացիական հարթության վրա տարբեր նախաձեռնություններ և ուղղակի անհատներ շատ մեծ գործ արեցին իշխանության դեմ պայքարում:
Երրորդ ձեռքբերումը պայմանական ձեռքբերում է, որովհետեւ, ցավոք՝ դա նաև ի հաշիվ Հայաստանի, նրա հեղինակության ու վարկի տեղի ունեցավ: Խոսքս իշխանության ներսում ստեղծված նոր իրավիճակի մասին է: Փորձեմ բացատրել: Վարչախմբի կողմից տարվող անգրագետ արտաքին և ներքին, տնտեսական քաղաքականության հետեւանքով Սերժ Սարգսյանը ուղղակի կորցրեց իր հեղինակությունը պետական բյուրոկրատական ապարատի, բիզնես միջավայրի շրջանում: Սերժ Սարգսյանը այլեւս հասարակական որեւէ շերտի մոտ հեղինակություն չունի: Մասնավորապես, Ասոցացման եւ Մաքսային միության այդ բախտախնդիր քաղաքականության արդյունքում այլեւս դիվանագիտական կորպուսում նրա հեղինակությունը զրո է, Սերժ Սարգսյանը զրոյական հեղինակություն ունի նաև արտաքին աշխարհում, որովհետեւ նա խաբել, անվստահելի գործընկեր է դարձել թե՛ արեւմուտքում, թե՛ Ռուսաստանում, թե՛ անգամ մեր հարեւան երկրների հետ իր հարաբերություններում՝ նկատի ունեմ Իրանը եւ Վրաստանը:
Տարվող տնտեսական քաղաքականության արդյունքում խոշոր բիզնեսը, որ մինչև այդ ուներ մտահոգություններ՝ կապված վարչախմբի վարքագծի հետ, սակայն, այնուամենայնիվ, կարծում էր, որ հնարավոր է ինչ-որ կերպ այս իշխանությունների հետ ընդհանուր հայտարարի գալ, այժմ խորապես գիտակցում է, որ այլեւս այս իշխանությունը որեւէ հեռանկար չի կարող ապահովել, եւ նրա՝ մեկ օր ավելի իշխանավարումը կործանարար ազդեցություն է ունենում Հայաստանի բիզնես միջավայրի վրա: Սրանով Սերժ Սարգսյանը, որպես իշխանության ներկայացուցիչ, հեղինակազրկված է նաև այս շերտի շրջանում: Եվ բացարձակապես էական չէ՝ այդ բիզնեսմենները ինչպիսի քաղաքական նախասիրություններ ունեն, կամ ընդհանրապես ապաքաղաքական են: Տարվող տնտեսական քաղաքականության եւս մեկ հետեւանք էր նաեւ այն, որ պետական ապարատի, այսպես ասած՝ տնտեսագիտական բլոկն ամբողջությամբ գիտակցել է, թե ինչպիսի կործանարար քաղաքականություն է տարվում, եւ, ըստ էության, իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի դեմքով զրոյական վարկանիշ ունի նաեւ այդտեղ:Նույնը՝ իրավապահ համակարգում, նույնը՝ դատական համակարգում, պաշտպանական համակարգում, մտավորականության շրջանում, մնացած ոլորտներում: Այսինքն՝ այսօր մենք ունենք մի ռեժիմ, որի պարագլուխը պետական ապարատում, հասարակական տարբեր խմբերի մոտ ունի զրո վարկանիշ: Սերժ Սարգսյանը մնացել է կրիմինալ տարրերի, իր ընտանիքի ու մերձավոր շրջապատի հույսին: Որևէ այլ շերտ, որ աջակցում է Սերժ Սարգսյանին, ուղղակի չկա:
- See more at: http://www.ilur.am/news/view/23114.html#sthash.dsf0OAJ5.uGSWyvdG.dpuf
Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղԱրման Մուսինյան. Սերժ Սարգսյանն ունի զրոյական հեղինակություն բոլոր շերտերի մոտ

Комментариев нет:
Отправить комментарий