28 декабря 2013

Գիտնականները մշակել են « երիտասարդացման կենսահեղուկ », որը իրոք երիտասարդեցնում է մարմինը

Մինչ օրս , մենք գիտեինք, ընդամենը երկու բաներ, որոնք կարողանում են դիմակայել ծերացմանը, եւ նույնիսկ հակադարձել այն. Քիչ ուտել բարձր կալորիականությամբ սնունդ, եւ ավելի շատ զբաղվել սպորտով: Սակայն, վերջերս գիտնականները մկների վրա փորձել են նոր նյութ , եւ արդյունքում երկամյա մկնիկների մկանները դարձել են ինչպես վեց ամսական մկներինը: Անհավատալի է, սակայն փորձերը մարդկանց վրա կարող են սկսվել հաջորդ տարի:
Նոր միացությունը , ` նիկոտինամիդ-մոնո-նուկլեոտիդ ( ՆՄՆ ), երբ այն փորձարկվել է մկների վրա ` աշխատել է զարմանալիորեն արագ , ընդամենը մեկ շաբաթում երկամյա մկներին անհնար է եղել տարբերել վեց ամսական մկներից: Նրանց մոտ բարելավվել է մկանները, վերականգնվել միտոխոնդրիալ գործառույթը , ինչպես նաեւ աճել է ինսուլինի նկատմամբ դիմադրությունը եւ նվազել բորբոքային պրոցեսները մարմնում` ծերացման երկու հիմնական պատճառները:
Տարիքի հետ մեր մարմնում նվազում է նիկոտինամիդ-ադենին-դինուկլեոտիդի քիմիական մակարդակը ( ՆԱԴ ):
Գիտնականները կարողացել են մկների մոտ անհրաժեշտ չափով վերականգնել այդ մակարդակը: ՆՄՆ բջիջները փաստորեն փոխակերպվել են ՆԱԴ, որը վերականգնում է նյարդային ցանցի եւ միտոխոնդրիա գործառույթը: Ըստ էության այն դիետայի եւ սպորտով զբաղվելու հետեւանքների իմիտացիա է ցույց տալիս:
Հեռանկարում 60 տարեկան մարդկանց մկանները կարող է բերվել 20 - ամյա վիճակի: Իհարկե , այս համեմատությունը չպետք է բառացի հասկանալ: Ծերացումը եւ նյութափոխանակությունը մարդու եւ մկների մոտ մեծապես տարբերվում են: Բացի այդ , մկանային ուժը մկների մոտ չի ավելացել , թեեւ գիտնականները հույս ունեն դա ավելացնել: Տարիքը ետ է շրջվում միայն մասամբ, `մկների մոտ շարունակվում են դիտարկվել այլ տարիքային խնդիրներ, ինչպիսիք են նեյրոդեգեներացիան կամ տելոմերների երկարության կրճատվելը:
Սակայն հայտնագործությունը կարելի է բեկումնային անվանել: Հետազոտողները հույս ունեն, որ այն կարող է օգտակար լինել նաեւ երիտասարդ առողջ մարդկանց համար: Բայց նույնիսկ եթե մարդկանց վրա փորձարկումները հաջող լինեն, եւ կողմնակի բարդություններ չհայտնվի , թերապիան հավանաբար, դեռ չի կիրառվի առաջիկա 20 տարիների ընթացքում:
 Աղբյուր` http://www.factroom.ru/facts/47037 
Հղումը Աշխարհի շուրջ բլոգին պարտադիր է

Комментариев нет: