08 июля 2013

Հորդանանցի Ասյան պատրաստ է ամոթ ու թասիբ արթնացնել Հայաստանի իշխանավորների մոտ

Հորդանանցի Ասյան, ով պատրաստ է Երեւանում ցույց անել հաշմանդամ է:

Սայլակով տեղաշարժվող Ասյա Յաղին աշխույժ եւ ակտիվ կին է։ Նրա ղեկավարած «I am a Human Society for Rights of PWD» կազմակերպության գործունեության արդյունքում է Հորդանանում վիճակը փոխվել։ Ոգեւորված պատմում է, թե ինչպես սայլակով տեղաշարժվող մարդկանց հետ գնացել է տարբեր գերատեսչություններ, բակերում ակցիա արել ու պահանջել մատչելի միջավայր։ Ըստ նրա՝ իրենց հաջողվել է ազդել պաշտոնյաների «թասիբի վրա» եւ լուծումներ ստանալ։ Նա պատրաստ է հասնել ցանկացած երկիր, այդ թվում Հայաստան, պաշտոնյաների մոտ ամոթ եւ թասիբ արթնացնելու համար, որ խնդիրները լուծվեն։
Ամբողջությամբ. http://www.a1plus.am/am/politics/2013/07/06/hordanan
Մինչդեռ, չնայած ապրանքների ամենօրյա թանկացումներին, հայաստանցի հաշմանդամներին տրվող թոշակը /ամսեկան 13 հազար դրամ/ չի բարձրացվում, ավելի ծայրահեղ դարձնելով նրանց աղքատությունը եւ առանց այդ էլ երկրի հսկայական բեւեռվածությունը: Արտագաղթը խրախուսելու Ս. Սարգսյանի հանցագործ ռեժիմի Հայաստանը կործանող քաղաքականության շրջանակներում