08 июля 2013

Հերթական խուժանություն .

Լոլիկներ են շպրտել Գասպարիի վրա

Վարդգես Գասպարիի ֆեյսբուքյան գրառումները.

«Ոստիկանապետի արձագանգը իր տան մոտ ցույց անելու կապակցությամբ.
Հենց նոր 2 սեւազգեստ անձիկ իմ տան մոտ գալով լոլիկներ շպրտեցին իմ եւ տանս վրա...մեկ հոգի էլ հեռվից նկարում էր... Հարեւանների կանչուվ այստեղ եկան համազգեստավոր ոստիկաններ ...նայեցին ու գնացին...»

«Շպրտված ձվեր եւ լոլիկներ իմ երեսին, նվազագույն գինը , որ ես պատրաստ եմ վճարել` ժամանակին Գրիշա Վիրաբյանին խոշտանգելիս լռելու համար... ի դեպ ինձ երեկ սպառնալիք տվողը հենց Աշոտ Կարապետյանն էր՛ Արտաշատի նախկին փոխոստիկանապետը եւ Երեւանի այժմյան ոստիկանապետը.»

«ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ տրված Police.am-ին ս/թ հուլիսի 7-ին ժամը 10-ի մոտ, երբ տուն էի մտնում 2 երիտասարդներ , հավանաբար ոստիկանության ծառայողներ կամ ոստիկանության գործակալներ, լոլիկներ եւ ձվեր շպրտեցին ինձ վրա, որով նաեւ ահաբեկելով մանկասակ որդուս... »


Комментариев нет: