22 апреля 2013

Լուսանկարի բացահայտումը (3 ֆոտո)

Արդեն մի քանի օր է համացանցում քննարկվում է Google Earth ծառայությունից ստացված մի լուսանկար, որում ենթադրյալ մարդասպանները փորձում են ազատվել  զոհի դիակից, արյան հետք թողնելով նավամատույցում:



Պատասխանը պարզվեց բոլորովին տարբեր է

Ապրիլի 12 ին Reddit սոցիալական լրատվական կայքի օգտատերը տեղադրել էր Google Earth ծառայությունից մի լուսանկար, որին նայելիս թվում է, թե  երկու մարդիկ նավամատույցում քարշ են տալիս իրենց զոհի արյունոտված մարմինը, որպեսզի այն շպրտեն ջուրը: «Հանցագործության» վայրը Ալերմե քաղաքն է, Նիդեռլանդներում:
Օգտատերը գրառում էր արել, որ ինքը արդեն տեղեկացրել է տեղի ոստիկանությանը տեղի ունեցած միջադեպի մասին...
Այս պատմությունը տարածվեց ուրիշ այլ ինտերնետային բլոգներում: Reddit օգտվողները գնացին այդ վայրը իրականացնելով իրենց սեփական հետաքննությունը, եւ պարզեցին, որ ոչ մի սպանություն գոյություն չի ունեցել նավամատույցում, իսկ «արյան» հետքը թողել է թաց շունը:

Ռամա անունով ոսկե ռետրիվերը շատ է սիրում քայլել տիրոջ կողքով, եւ լողալ տեղական լճում:  «Արյան»  հետքը, թաց շունն է թողել, իսկ «արյան» մեծ շրջանը, - այն վայրն է, որտեղ Ռաման սիրում է իրեն թաց ժամանակ թափահարել: "Ծիծաղելի է, որ բոլորը մտածել են, որ դա սպանություն է", ժպտում է շան տերը: - Բայց դա հիանալի է, որ շունս այժմ աշխարհահռչակ է! "


Մարդիկ լուրջ մտահոգված են, նավամատույցի հնարավոր արյունալի սպանության համար:


Ռաման իր տիրոջ հետ

Պատրաստվել է Աշխարհի շուրջ  Հղումը http://blog.lurerarm.asia/ պարտադիր է

Комментариев нет: