Ճապոնացիների բոլոր տեսակի հոբբիներից կա մեկը, որը աշխարհում ամենաանսովոր նախասիրություններից է, թերեւս ինչպես Bosozuku եւ Shakotan: Այն ըստ էության կայանում է բեռնատար մեքենաները ամեն տեսակ լույսերով եւ լուսատու սարքերով ձեւավորելու մեջ: Ճիշտ է, վերջերս Dekotora (այսպես է կոչվում թյունինգի այս տեսակը) երկրպագուներին ծանր հարված հասցվեց այս երկրիկառավարության կողմից: Այժմ, Ճապոնիայի ճանապարհներով չի կարելի երթեւեկել նման բեռնատարներով, քանի որ դրանց վտանգ են ներկայացնում այլ վարորդների համար:
MINI + VICE -u0027ALL THE WRONG PLACES-u0027... by lurerarm
վիդեո
Dekotora բեռնատարների ստեղծումը ճապոնական ավտոմեքենաների մշակույթի ճյուղերից է, որը բավական հին պատմություն ունի: Dekotora էնտուզիաստները, հիմնականում ընտանեկան խմբեր, հարյուր հազարավոր դոլարներ են ծախսում լուսավորման, էլեկտրական սարքավորումների վրա եւ համապատասխան որոշ առանձնահատուկ տեխնիկական պահանջներ այս փոխադրամիջոցների տեղադրման համար: Որոշ ավտոմեքենաներ զարդարված են հսկայական փայլուն մետաղական «ատամներով», շատ առատորեն զարդարված լույսերով եւ անգամ գունավոր լույսերից «դիսփլեյներով», որոնց վրա կարող են շարժվող նկարներ ցուցադրվել:



















Комментариев нет:
Отправить комментарий