14 апреля 2012

ProSavin թերապիան պարկինսոնիզմը բուժում է առանց դեղորայքի եւ ներարկումների

lifesciencedigest.com  13 Ապրիլի, 2012

Օքսֆորդի փորձագետների խումբը վստահ է, որ նրանք կարողացել են ստեղծել մի հեղափոխական բուժում, որը կարող է ետ դարձնել Պարկինսոնի հիվանդության զարգացումը: Այս մոտեցումը առայժմ փորձարկվել է ընդամենը 15 մարդկանց վրա, հաղորդում է  Big Pond News - ը:

Պարկինսոնի հիվանդությունը զարգանում է, երբ ուղեղը դադարում է դոպամին արտադրել, մի քիմիական բաղադրություն, որը վերահսկում է նյարդերի աշխատանքը: ProSavin բուժումը ներառում է վիրուսի կիրառում, որը դոպամինի արտադրության համար պատասխանատու գեներ է տեղափոխում:

Եթե ​​վիրուսը մտցվի շարժումները վերահսկող ուղեղի տարածք, կհաջողվի ազատվել տրեմորներից եւ հիվանդության այլ նշաններից: Այսպիսով, երբ վիրուսը մտնում է ուղեղի շերտավոր մարմնի բջիջներ, վերածրագրավորում է նրանց, որպեսզի նրանք կրկին սկսեն դոպամին արտադրել:

Քեմբրիջի ուղեղի վերականգնողական կենտրոնից Դոկտոր Ֆիլիպ Բատերին մեկնաբանում է. «Թեեւ տեխնոլոգիան չի անցել զանգվածային փորձարկումներ, իմ կարծիքով, շատ խոստումնալից է: Բայց առնվազն հինգ տարվա ընթացքում այն կներդրվի գործնական բժշկության մեջ":
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com

Комментариев нет: