13 апреля 2012

Առաջիկա տարիներին տկարամտությունը կգրավի ողջ աշխարհը, կանխատեսում է ԱՀԿ - ն:

glossynews.com Ապրիլ 12, 2012
Դեմենցիայով /անգլ.dementia- {դէմէնչա} թարգմ. -ձեռքբերովի տկարամտություն/ հիվանդ մարդկանց համաշխարհային ցուցանիշը մինչեւ 2030 թ. պետք է ավելանա գրեթե երկու անգամ, հասնելով 65.7 մլն մարդու, կանխատեսում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), - գրում է The Daily Mail - ը:

Իսկ 2050 թ. դեմենցիայով հիվանդները կավելանա 70% - ով, անցնելով 100 մլն. - ից, համեմատ այսօրվա 35.6 մլն. ցուցանիշի: Հայտնի է, որ դեմենցիայի զարգացումը կապված է գլխուղեղի մի շարք հիվանդություններով, որոնք ազդում են վարքագծի, հիշողության եւ մտածելու ունակության, ամենօրյա գործունեություն իրականացնելու վրա: Առավել շատ դեմենցիայի է բերում Ալցհեյմերի հիվանդությունը (բոլոր դեպքերի 70% - ը):

Ըստ Alzheimer's Disease International զեկույցի, յուրաքանչյուր տարի դեմենցիայի 7.7 մլն նոր դեպք է ախտորոշվում (ամեն չորս վայրկյանում նոր հիվանդ է բացահայտվում): Իսկ բուժումը արժի մոտ 604 մլրդ դոլար տարեկան: Ընդ որում, միայն ութ երկրներում կա դեմենցիայի դեմ պայքարի ազգային ծրագիր:
Պատրաստված է lurerarm blog

Комментариев нет: