15 апреля 2012

Լֆիկի կազմակերպած հարձակումը Նիկոլ Փաշինյանի դեմ: /վիդեո/,/լրացված/



Այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում Սամվել Ալեքսանյանի մրցակից պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի դեմ հարձակում է իրականացվել, ասես զոմբիացած մի խումբ կանայք ձախողել են Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը, հայհոյել են, խոչընդոտել են Ա1+ նկարահանումներին:
Բոլոր շատ թե քիչ խելամիտ մարդկանց համար պարզ է, որ ակցիան նախապես պլանավորված բնույթ է կրում եւ կազմակերպված է իշխանական օղակների` ՀՀԿ -ականների կողմից, էլ չասենք որ ՀՀԿ շարքերում չկա այնպիսի քաղաքական գործիչ կամ պատգամավորության թեկնածու, որին ընտրելու նպատակով մարդիկ ինքնաբուխ ակցիա անցկացնեն:


Լֆիկը հարձակում է կազմակերպել Նիկոլի դեմ by Armen_Kochinyan

Իր վրա կատարված հարձակման առնչությամբ Նիկոլ Փաշինյանը  հայտարարություն է տարածել.

Ապրիլ 16, 2012
Ապրիլի 16-ին, ժամը 13.00-ին, «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունում տեղի կունենա իմ ասուլիսը` հետեւյալ թեմաներով:

1. Թիվ 7 ընտրատարածքում տեղի ունեցած լֆիկական ապօրինությունները եւ հանրային հակազդեցությունը:

2. Ապրիլի 16-ի, ժամը 22.00-ի բանավեճը «Արմնյուզ» հեռուստաընկերության ուղիղ եթերում իմ եւ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) միջեւ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ԱԺ պատգամավորի թեկնածու

Комментариев нет: