12 апреля 2012

Քնի նորմալ ռեժիմի խախտումը միանշանակ շաքարախտ է առաջացնում

Global Look Press Ապրիլ 12, 2012
Մարդիկ, ովքեր աշխատում են հերթափոխով, եւ չունեն քնելու բավարար ժամանակ, ռիսկի են դիմում հիվանդանալ շաքարախտով եւ գիրությամբ: Սա արդեն զգուշացրել են գիտնականները եւ Բրիգամի Կանանց հիվանդանոցի աշխատակազմի հետազոտությունները վերջնականապես հաստատում են դա, հաղորդում է BBC - ն:

Բժիշկները գործատուներին եւ պաշտոնատար անձանց կոչ են անում վերանայել հերթափոխով աշխատելու վերաբերյալ իրենց հայացքները: Իրենց եզրահանգումները բժիշկները կատարել են հետեւելով 21 մարդկանց: Պարզվեց, որ ռեժիմի փոխումը հանգեցնում է այն բանի, որ մարմինը չի կարողանում վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը: Ոմանց մոտ նույնիսկ մի քանի շաբաթների ընթացքում հայտնվել են շաքարախտի նախնական նշանները:

Փորձի շրջանակում կամավորները սկզբում գիշերը քնում էին 10 ժամ: Հետո երեք շաբաթների ընթացքում նրանց ռեժիմը խախտվեց: Այսպիսով, ձեռք բերվեց ազդեցություն, որին անընդհատ բախվում են մշտապես ճամփորդողները (օրը փաստորեն ավելացել է մինչեւ 28 ժամի): Այդ 28 ժամվա ընթացքում թույլատրվեց քնել միայն 6,5 ժամ: Գումարած, մարդիկ ապրում էին թույլ լույսի տակ, ինչը հնարավոր դարձրեց խախտել ներքին ժամացույցը:

Այս փուլում սնունդ ընդունելուց անմիջապես հետո արձանագրվեց արյան շաքարի զգալի աճ, նաեւ երբ մարդիկ ընդհանրապես ոչինչ չէին ուտում: Երեք կամավորների մոտ շաքարը այնքան բարձր էր, որ այն դասվում է որպես շաքարախտի սահմանամերձ վիճակ: Գումարած, մետաբոլիզմի /նյութափոխանակություն/ ցուցանիշի 8% անկում: Մեկ տարվա ընթացքում այն ​​կարող է 6 կգ քաշի ավելացում առաջացնել:

Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет: