30 октября 2011

Օնլայն տեսախցիկներ: Ուղիղ միացում. քաղաք Երուսաղեմ, Լացի Պատ

Օնլայն տեսախցիկ. Ուղիղ միացում. քաղաք Երուսաղեմ, Լացի Պատ: Լացի Պատի մի հատվածը.
Լացի Պատի երկարությունը 485 մ է, գտնվում է Տաճարի լեռան շուրջ: Լացի Պատը հրեաների ամենասուրբ վայրն է, այստեղ օրվա ցանկացած պահի կարելի է աղոթողներ տեսնել: Արդեն առաջին դարերում Երուսաղեմի տաճարը ավերվեց: Լացի Պատը մի աղոթքի վայր է, որտեղ հրեաները սգում են տաճարի ոչնչացումը եւ աղոթում Աստծուն Իսրայելի վերածնունդի համար, մի վայր, որը խորհրդանշում է Իսրայելի նախկին փառքը.
Ավելի շատ տեսախցիկներ սեղմեք այստեղ,
որտեղ կգտնեք Երուսաղեմի եւ Լացի Պատի ուղությամբ այլ տեսախցիկների հղումներ:



Լացի Պատ Ուղիղ միացում. Израиль, Иерусалим, Стена Плача /Смотреть Онлайн /Western wall in Jeruzalem Live web cam /הַכֹּתֶל הַמַעֲרָבִי


Պատը կառուցվել է մ.թ. առաջ 37-4 թվականներին Հերովդես թագավորի կողմից: Տաճարի վերակառուցման ժամանակ, որպես աջակցող պատ, որպեսզի պահպանվի Տաճարի տարածքը եւ ընդլայնելու նպատակով լցված հողը չհոսի: Տաճարի Լեռան պատը կառուցվել է առանց ամրացնող լուծույթի, սահուն կերտված քարերով (քարերի միջին բարձրությունը 1-1.2 մ, երկարությունը ` 1.5-3 մ, որոշ քարեր հասնում են մոտ 12 մ), մի փոքր ուղղանկյունաձեւ դուրս ցցված ճակատային մասում:
Արեւմտյան պատը շատ ազգերի մոտ հայտնի է որպես «Լացի պատ» , սակայն եբրայրերեն ասում են Կոտել Մաարավի, որ թարգմանաբար նշանակում է Արեւմտյան պատ, Տաճարի Լեռը շրջապատող պահպանված արեւմտյան կողմի պատի պատճառով, Լացի Պատ անվանումը եկել է արաբներից, որոնք տեսնելով պատի մոտ մշտապես հավաքվող հրեաների նման կերպ են արտահայտվել:

Արեւմտյան պատի մոտ կարելի է ցանկացած պահի աղոթողներ տեսնել: Լացի Պատը գրավում է հրեաներին ինչպես Իսրայելում, այնպես էլ սփյուռքի երկրներում: Պատի քարերի միջեւ գրություններ դնելը ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց սովորույթ է դարձել: Թղթերի վրա արվում են առողջության, բարեկեցության, փրկության եւ հաջողության խնդրանքով գրություններ:

Կրոնական հրեաները ամբողջ աշխարհում աղոթում են Իսրայելի ուղղությամբ, Իսրայելում հրեաները աղոթում են Երուսաղեմի ուղությամբ, եւ Երուսաղեմի հրեաները աղոթում են պատի ուղղությամբ:

Միլիոնավոր ուխտավորներ եւ զբոսաշրջիկների տարեկան աշխարհի տարբեր ծայրերից գալիս են Երուսաղեմ տեսնելու արեւմտյան պատը եւ պատի քարերի միջեւ Աստծուն ուղված խնդրանքներ են տեղադրում:

Պատը սրբավայր չի համարվում որպես այդպիսին, սրբավայր է Տաճարը որը ոչնչացվել է հռոմեացիների կողմից, իսկ պատը այն է ինչ մնացել է դրանից:

Լացի Պատը ` Տաճարի Լեռան պատի միակ հատվածն է որ պահպանվել է մինչեւ մեր օրերը:
2000 տարի առաջ գրված Միդրաշում /Midrash/ Լացի Պատի մասին ասվում է, Արարիչը երդվել է. որ պատի ներկա հատվածը չի ոչնչացվելու:
Տեղեկությունը wikipedia.org
Լացի Պատ Ուղիղ միացում. Израиль, Иерусалим, Стена Плача /Смотреть  Онлайн /Western wall in Jeruzalem Live




Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգի գրառումով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի այս գրառումը պարտադիր է:

Комментариев нет: