Լացի Պատի երկարությունը 485 մ է,
գտնվում է Տաճարի լեռան շուրջ: Լացի Պատը հրեաների ամենասուրբ վայրն է, այստեղ օրվա ցանկացած պահի կարելի է աղոթողներ տեսնել: Արդեն առաջին դարերում Երուսաղեմի տաճարը ավերվեց: Լացի Պատը մի աղոթքի վայր է, որտեղ հրեաները սգում են տաճարի ոչնչացումը եւ աղոթում Աստծուն Իսրայելի վերածնունդի համար, մի վայր, որը խորհրդանշում է Իսրայելի նախկին փառքը.
Ավելի շատ տեսախցիկներ սեղմեք այստեղ,
որտեղ կգտնեք Երուսաղեմի եւ Լացի Պատի ուղությամբ այլ տեսախցիկների հղումներ:
Լացի Պատ Ուղիղ միացում. Израиль, Иерусалим, Стена Плача /Смотреть Онлайн /Western wall in Jeruzalem Live web cam /הַכֹּתֶל הַמַעֲרָבִי
Պատը կառուցվել է մ.թ. առաջ 37-4 թվականներին Հերովդես թագավորի կողմից: Տաճարի վերակառուցման ժամանակ, որպես աջակցող պատ, որպեսզի պահպանվի Տաճարի տարածքը եւ ընդլայնելու նպատակով լցված հողը չհոսի: Տաճարի Լեռան պատը կառուցվել է առանց ամրացնող լուծույթի, սահուն կերտված քարերով (քարերի միջին բարձրությունը 1-1.2 մ, երկարությունը ` 1.5-3 մ, որոշ քարեր հասնում են մոտ 12 մ), մի փոքր ուղղանկյունաձեւ դուրս ցցված ճակատային մասում: Արեւմտյան պատը շատ ազգերի մոտ հայտնի է որպես «Լացի պատ» , սակայն եբրայրերեն ասում են Կոտել Մաարավի, որ թարգմանաբար նշանակում է Արեւմտյան պատ, Տաճարի Լեռը շրջապատող պահպանված արեւմտյան կողմի պատի պատճառով, Լացի Պատ անվանումը եկել է արաբներից, որոնք տեսնելով պատի մոտ մշտապես հավաքվող հրեաների նման կերպ են արտահայտվել: Արեւմտյան պատի մոտ կարելի է ցանկացած պահի աղոթողներ տեսնել: Լացի Պատը գրավում է հրեաներին ինչպես Իսրայելում, այնպես էլ սփյուռքի երկրներում: Պատի քարերի միջեւ գրություններ դնելը ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց սովորույթ է դարձել: Թղթերի վրա արվում են առողջության, բարեկեցության, փրկության եւ հաջողության խնդրանքով գրություններ: Կրոնական հրեաները ամբողջ աշխարհում աղոթում են Իսրայելի ուղղությամբ, Իսրայելում հրեաները աղոթում են Երուսաղեմի ուղությամբ, եւ Երուսաղեմի հրեաները աղոթում են պատի ուղղությամբ: Միլիոնավոր ուխտավորներ եւ զբոսաշրջիկների տարեկան աշխարհի տարբեր ծայրերից գալիս են Երուսաղեմ տեսնելու արեւմտյան պատը եւ պատի քարերի միջեւ Աստծուն ուղված խնդրանքներ են տեղադրում: Պատը սրբավայր չի համարվում որպես այդպիսին, սրբավայր է Տաճարը որը ոչնչացվել է հռոմեացիների կողմից, իսկ պատը այն է ինչ մնացել է Տաճարից: Լացի Պատը ` Տաճարի Լեռան պատի միակ հատվածն է որ պահպանվել է մինչեւ մեր օրերը: ՈՒշագրավ է, որ 2000 տարի առաջ գրված Միդրաշում /Midrash/ Լացի Պատի մասին ասվում է, Արարիչը երդվել է. որ պատի ներկա ` Արեւմտյան հատվածը չի ոչնչացվելու:
Տեղեկությունը թարգմանված է եբրայերենից Աշխարհի շուրջ բլոգի համար:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:
Отправить комментарий