Յայտնութիւն 12. Եւ մի ուրիշ նշան երեւեցաւ երկնքումը.եւ ահա մի մեծ վիշապ' կրակի պէս կարմիր. որ եօթը գլուխ ունէր եւ տասն եղջիւր, եւ նորա գլուխների վերայ եօթը թագ".
նայել վիդեոն
------------------------------------------------
Աստղը և մահը:
Գեղեցիկ , հեռավոր Բետելգեյզե աստղը /Օրիոն համաստեղությունից/ ամեն պահի կարող է պայթել: Եթե դա տեղի ունենա «Աստղային պատերազմների» ամենահամարձակ ֆանտազիաները իրականություն կդառնան: Մենք ականատես կլինենք յուրօրինակ տեսարանի - մեր երկնակամարում միանգամից երկու արև կտեսնենք:
Բետելգեյզեի պայթյունը այնքան հզոր կլինի, որ աստղը 1000 անգամ ավելի պայծառ կլուսավորվի:
Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի աստղագետների բազմամյա դիտարկումները ցույց են տալիս որ Բետելգեյզե աստղը վերջին 15 տարում 15 տոկոսով կրճատվել է, որը այդ կարմիր գերհսկա աստղի անխուսափելի պայթյուն է նշանակում:
Նրա չափերի մասին պատկերացում կազմելու համար ասեմ որ եթե այդ աստղը տեղադրվի Արեգակի փոխարեն, ապա Բեստելգեյզե աստղը կհասնի Մարսի ուղեծրին, իսկ աստղի պսակը Յուպիտերի ուղեծրին:
Պարադոքսը նրանում է որ որքան մեծ է աստղը, այնքան կարճ է նրա կյանքը: Որպեսզի հասկանալ ինչու, հարկավոր է փոքրիկ լիկբեզ /կրթ. ծրագիր/ անցկացնել: Բոլոր լուսատուները մեծից փոքր անցնում են միևնույն զարգացման ուղիով: Աստղերը ձևավորվում են փոշու և գազային ամպերից /հիմնականում ջրածնային/, դրանք միանում են գրավիտացիոն ուժերի ազդեցությամբ /այսինքն ձգողական/: Ինչքան շատ տիեզերական նյութ է պրոցեսսին մասնակցում այնքան այն մեծ է: Բայց ահա մեծ աստղերը շատ ավելի արագ են սեփական վառելիքը ծախսում քան փոքրերը: Բացի դրանից աստղի մեծությունը ոչ միայն ուղակիորեն կախված է կյանքի տևողության հետ, նաև ինչպես է աստղի մահը տեղի ունենում: Ոչ մեծ աստղերի օրերը վերջանում են հանգիստ ու խաղաղ, սկզբում վերածվելով կարմիր, հետո սպիտակ գաճաճի, իսկ վերջում — միջմոլորակային մառախուղի: Հենց այսպես կհանգչի մեր Արեգակը:
Իսկ Բեստելգեյզեն իր կյանքը կվերջացնի այլ կերպ — հզոր և աննկարագրելի պայթյունով:
Բեստելգեյզեյի ընդերքում տեղի ունեցող ջերմամիջուկային ռեակցիաների արդյունքում արդեն վերջացել է ջրածինը և նա արագորեն այրում է հելիումը և այլ ավելի ծանր տարրեր:
Դա պարզորոշ երևում է ալֆա Օրիոնի գունային երանգից: Եթե ջրածնային վառելանյութը շատ է լինում, այն երևում է սպիտակ հավասար լուսավորվածությամբ: Ջրածինը չի հերիքում — «միանում է» դեղին լույսը: Եթե ջրածինը բացակայում է — կարմիր լույսն է թարթում, ինչը այժմ տեղի է ունենում:
շարունակելի
Բլոգից մեջբեջումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:

Комментариев нет:
Отправить комментарий