19 августа 2011

Մասնագետները կարող են բարելավել իմունային համակարգի աշխատանքը և այն արդյունավետ կարող է պայքարել վարակների դեմ:

shutterstock


Տարեց մարդկանց իմունային համակարգի գործունեությունը մոտ ապագայում հնարավոր կլինի բարելավել :
Շնորհիվ նոր հայտնագործության-արյան բջիջների ռեգեներացիայի, թույլ իմունային համակարգը հնարավոր կլինի ամրապնդել:
Փորձագետները գտել են ինչպես կարելի է ''կենդանացնել'' արյան սպիտակ բջիջները, որոնք ինչպես նախկինում ենթադրվում էր, մարդու ողջ կյանքում ինֆեկցիաների դեմ պայքարելով,   գնալով շարքից դուրս են գալիս:

"Մեր ուսումնասիրությունը հնարավորության դուռ է բացում բարելավել տարեց մարդկանց իմունային համակարգի աշխատանքը, որը թույլ կտա նրանց արդյունավետ պայքարել վարակների դեմ: Սակայն սա հավերժ երիտասարդ մնալու աղբյուր չէ: Մենք դեռ շատ հեռու ենք գտնվում իմունային համակարգը ամբողջովին վերափոխել կարողանալու համար, այդ մասին դեռ մենք շատ բաներ չգիտենք, ընդգծելով որ էվոլյուցիայով պայմանավորված ծերության ժամանակ իմունիտետի թուլացումը նորմալ պրոցես է '' -ասում են գիտնականները:Ինչպես հայտնի է, արյան սպիտակ բջիջները կյանքի սահմանափակ տևողությամբ են օժտված: Դա նշանակում է, որ աստիճանաբար թուլանում է վարակների դեմ պայքարելու նրանց ընդունակությունը: Նրանց կյանքի տևողությունը որոշվում է ԴՆթ-ի  վերջում նրա կառուցվածքի երկարության չափով, ժամանակի ընթացքում վարակների դեմ պայքարելով երկարության չափը մաշվելով կարճանում է: Բրիտանացի փորձագետները պարզել են որ որոշ լեյկոցիտներ գտնվում են ոչ ակտիվ վիճակւմ և առաջվա նման բավականաչափ երկար են: Դա նշանակում է որ նրանց իմմունային համակարգի   որոշ մեխանիզմներ ''անջատում'' են, գիտնականներին հաջողվել է այդ մեխանիզմները չեզոքացնել, արդյունքում ոչ ակտիվ բջիջները նորից կարողանում են կատարել իրենց պաշտպանական ֆունկցիան:

Комментариев нет: