Հայաստանի ներկա
աղետալի վիճակի մասին կարելի է պատկերացումներ կազմել, Պաշտպանության փոխնախարարի
հարցազրույցի ժամանակ արած ուշագրավ հայտարարություններից:
---
1. Հայաստանը մասնակցում է 4 խաղաղապահ առաքելությունների՝ Աֆղանստանում, Կոսովոյում, Լիբանանում և Տաջիկստանում:
Բայց Տաջիկստանում գոյություն չունի ՄԱԿ-ի խաղապահ առաքելության մանդատ, այլ գոյություն ունի ռուսական ռազմակայան, լավա Ուկրաինա չեն ուղարկում:
2. Դավիթ Տոնոյանը հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին, նշելով, որ Ռուսաստանը միակողմանի օգնություն չի ցույց տալիս Ադրբեջանին եւ պատրաստ է նույն զենքը Հայաստանին մատակարարել:
Հայաստանի պաշտպանության փոխնախարարը` Ադրբեջանին զենքի գլխավոր մատակարար երկրի փաստաբան:
3. Դավիթ Տոնոյանը գրեթե միանշանակ հայտարարում է, որ Բաքվում հունիսին կայանալիք Եվրոպական խաղերից հետո Ադրբեջանը կանցնի ակտիվ ռազմական գործողությունների:
Փաստորեն կրկնում է Ռուսաստանի վերջերս արած սպառնալիքը` օգոստոսին Ղարաբաղում տանկային պատերազմ սկսելու մասին, ընդ որում Ադրբեջանը մինչեւ հիմա նման հայտարարություն չի արել:
4. Նախարարի առաջին տեղակալն ասում է, որ սպառազինությունների աճի պայմաններում ԼՂՀ շուրջ «անվտանգության գոտին» Ադրբեջանի այսօրվա սպառազինվածության պայմաններում արդեն չի բավարարում հայկական կողմին:
Ինչ տրամաբանություն, եթե Ռուսաստանը մի էդքան էլ զենք տար Ադրբեջանին ուրեմը Ադրբեջանը պետք է էլ ավելի մեծ տարածքներ տար, պետքա ենթադրել Ադրբեջանն էլ հիմարա` միլիարդավոր դոլարի զենքա առնում որ տարածքները մեզ տան: Գուցե նախորդ կետի` ռուսների համար զոհվեոլու մոտիվացիա, որ հեռանալուց առաջ լարվածություն ապահովի Հայաստանը շահավետ վաճառելու ռուսական շահի համար:
5. Փոխնախարարը հայտարարում է Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության եւ Բաքվին Անկարայի կողմից միակողմանի օգնության մասին, ակնարկելով, որ հենց այստեղ է խախտվում հավասարակշռությունը:
Սա հայ զինվորականների թուրքական պաթոլոգիա է, ոչ մի խոսք Ռուսաստանի մասին, երբ Ադրբեջանի զենքի մոտ 90 տոկոսը Ռուսաստանն է տվել, չհաշված ռուս-ադրբեջանական համատեղ ռազմական գործարանները, երբ ոչ մի Թուրքիաի քաղաքացի դիվերսանտ չի հայտնաբերվել, բայց ադրբեջանական բանակում դիվերսանտ Ռուսաստանի քաղաքացիներ են հայտնաբերվել:

Комментариев нет:
Отправить комментарий